Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արձանը մինչև 2022 թվականը կցուցադրվի Բավարիայի Տեմպել թանգարանի դիմաց:
Այս մասին տեղեկանում ենք Spiegel պարբերականից։
Նշվում է, որ արձանի քանդակագործը Վիլհել Կոխն է, ով արձանը պատրաստել է 3D տպիչի միջոցով։
Արձանն իրենից ներկայացնում է՝ Մերկելը ձիու վրա նստած։ Հետաքրքրական է, որ քանդակագործը թողել է Մերկելին բնորոշ ժեստը՝ ձեռքերը ծալած վիճակում։


