կաշառակերություն
Աքսել Ֆիշերի դատապարտումը Ադրբեջանի իշխանություններից կաշառք ստանալու համար
Աքսել Ֆիշերը դատապարտվել է կաշառակերության համար, դատարանը արգելել է նրան պետական պաշտոն զբաղեցնել։
Վրաստանի պետանվտանգության նախկին ղեկավարը ձերբակալվել է
Վրաստանի պետանվտանգության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով։ Նրան սպառնում է 11-15 տարվա ազատազրկում։
Սենատոր Բոբ Մենենդեսը պահանջում է դատավճռի հետաձգում՝ կնոջ դատավարության և առողջական վիճակի պատճառով
ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսը դիմել է դաշնային դատարանին՝ խնդրելով հետաձգել իր հունվարի 29-ին նշանակված դատավճիռը՝ պատճառաբանելով, որ այն ծանր հարված կհասցնի իր ընտանիքին, եթե այն համընկնի իր կնոջ՝ Նադին Մենենդեսի դատավարության հետ։ Նյու Ջերսիի սենատորը, որը մեղադրվել է կաշառակերության և խոչընդոտման համար, պնդում է, որ դատավճռի ժամանակավոր հետաձգումը կօգնի խուսափել դատարանի նախապաշարմունքից և կնոջ…
Կաշառակերության դեպք Երևանի քաղաքապետարանում․ կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ: Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել է պաշտոնյաների կողմից հողամասերի օտարման դեպքեր 11 քաղաքացի է այսօր բերման ենթարկվել, 2–ը՝ զենք պահելու…
Քոչարյանի ու Գևորգյանի գործով նիստը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կայացավ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը։ Նրանք մեղադրվում են կաշառակերության և փողերի լվացման մեջ։ Նշենք, որ Գևորգյանի փաստաբանները փոխվեցին ու այսօր արդեն նրա շահերը պաշտպանում էին Ալեքսանդր Կոչուբաևն ու Լուսինե Սահակյանը։ Նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հանրակրթության ոլորտում համակարգային կոռուպցիան վերացած չէ. Թոքմաջյան
Ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը սեպտեմբերի 3-ին Facebook-ի իր էջում անրադարձել է դպրոցներում տիրող իրավիճակին ու համատարած կաշառակերությանը։ Քաջարանի համայնքապետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց Գորիսում կինը արտաամուսնական կապի համար հրկիզել է ամուսնուն․ հարուցվել է քրգործ «122 դպրոցի դեպքը բացառիկ չէ։ Հանրակրթության ոլորտում` սկսած մանկապարտեզից վերջացրած դպրոցի բարձր դասարաններով, համակարգային կոռուպցիան վերացած չէ։ Նվեր-ծաղիկ-մասնավոր պարապմունքներ-գնահատականներ` վերջացրած կաշառքով…
Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահին մեղադրում է կաշառակերության մեջ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում վկաների ցուցմունքները հաստատել են ԱՄՆ նախագահի դեմ կաշառակերության մեղադրանքները: Այս մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Խոսքը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխօգնական Ջորջ Քենթի հարցաքննության մասին է, տեղեկացնում է DW-ն: «Նախագահի նշանակած մարդիկ ասում էին անչափ ոչ երկիմաստ բաներ, այդ…
Ֆիլիպինների նախագահը կոչ է արել կրակել կաշառակերների վրա, բայց չսպանել նրանց
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների ուղղությամբ, սակայն չսպանել նրանց, քանի որ հակառակ դեպքում դատական գործընթացով նրանց ներում չի շնորհվի։ Այս մասին գրում է Manila Bulletin-ը: Դուտերտեն խորհուրդ է տվել կրակել կաշառակերների ոտքերին՝ հետագայում ազատազրկման չդատապարտվելու համար: «Եթե դուք վճարում եք հարկերը, մաքսատուրքերը և այլն, և այդ ապուշները…
Զելենսկին և Վիտալի Կլիչկոն վեճի մեջ են
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն վեճի մեջ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Պատճառը քաղաքապետի հետագա պաշտոնավարմման հարցն է: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն: Զելենսկիի գրասենյակը քաղաքապետին առաջարկել է հրաժարական ներկայացնել և քաղաքային իշխանությունում այլ սիմվոլիկ դեր կատարել՝ կաշառակերությանը նպաստելու և քաղաքային խորհրդի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Կլիչկոյի անունից…
Ամեն ինչ անում ենք, որ պետական կառավարման ապարատում կոռուպցիա չլինի. Արսեն Թորոսյան
Մայիսի 13-ին կայացած մամուլիսի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այն հարցադրման, թե կա արդյոք կոռուպցիա առողջապահության ոլորտում, ասաց, որ այս հարցը տրվումէ բոլոր նախարարներին, և պատասխանը լինում է այն, որ չկա կոռուպցիա: Սակայն նախարարը նշեց, որ ինքը չի բացառում կոռուպցիայի առկայությունը: Նախարարը հստակեցրեց՝ նշելով. «Ես հաճախ բնութագրում եմ կոռուպցիա տերմինի իմաստը: Եթե խոսում ենք…
Չինաստանի դատախազությունը Ինտերպոլի նախկին ղեկավարին կալանելու որոշում է ընդունել
Չինաստանի ժողովրդական գերագույն դատախազությունը որոշում է կայացրել կալանել Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյին։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։ «Օրենքին համապատասխան՝ Չինաստանի ժողովրդական գերագույն դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել Ինտերպոլի նախկին ղեկավար, հանրային անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է Մեն Հունվեյի նկատմամբ կաշառակերության կասկածանքների հիման…
Եթե մեկը փորձի մի տեղ դանակով հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին. Նիկոլ Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ստրասբուրգի հայերի հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկը պատմեց, որ իր գյուղի ընտրությունները հետաձգվել են, որպեսզի ՔՊ-ն ներկայացնող անձը կարողանա պաշտոնավարել այնտեղ, իսկ հետո էլ եղել է վիճաբանություն, դանակահարվել է 4 մարդ։ Հարց տվողին տեղացիները փորձեցին լռեցնել, բայց նա չլռեց՝ շարունակելով, որ այս ամենը ասում է Փաշինյանի կառավարությանն օգնելու համար,…
Մասիսում կաշառակերության դեպք է բացահայտվել
ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, ապրիլի 5-ին ստացված տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, Այնթապ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և կաշառք տալու կասկածանքով, բաժին են բերման ենթարկել նույն գյուղում բնակվող երկու եղբայրների: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ պարզվել է` նրանք նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, բանավոր պայմանավորվածության համաձայն, Գետափնյա…













