fbpx
Իրավական

Եթե մեկը փորձի մի տեղ դանակով հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին. Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ստրասբուրգի հայերի հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցներից մեկը պատմեց, որ իր գյուղի ընտրությունները հետաձգվել են, որպեսզի ՔՊ-ն ներկայացնող անձը կարողանա պաշտոնավարել այնտեղ, իսկ հետո էլ եղել է վիճաբանություն, դանակահարվել է 4 մարդ։

Հարց տվողին տեղացիները փորձեցին լռեցնել, բայց նա չլռեց՝ շարունակելով, որ այս ամենը ասում է Փաշինյանի կառավարությանն օգնելու համար, քանի որ, եթե խնդիրները չլուծվեն, դանակահարությունները կշատանան։ Փաշինյանը վստահեցրեց, որ դանակահարությունները չեն կարող շատանալ։

«Եթե մեկը փորձի մի տեղ դանակով հարց լուծել, բոլորը կպառկեն ասֆալտին»,- ասաց Փաշինյանը։

Երբ հարց տվողն ասաց, որ ընդամենը 3 օր է «նստել» դանակահարողը, Փաշինյանը պատասխանեց, որ հիմա մարդկանց տարիներով կալանքի տակ չեն պահում այլևս, բայց հիմա էլ հակառակի մեջ են մեղադրում իրենց։ Ամեն դեպքում Փաշինյանը խոստացավ ավելի ուշադիր լինել կոնկրետ այդ գյուղի հարցում։

Երբ տղամարդը հայտարարեց` գյուղում նաև կաշառք է բաժանվել, Փաշինյանը զայրացած մոտեցավ ու պնդեց, որ Հայաստանում չի կարող նման բան լինել։ Հարց տվողին Փաշինյանը հորդորեց վերադառնալ Հայաստան ու ցուցմունք տալ, ու երբ նա ասաց, որ չի պատրաստվում ցուցմունք տալ, վարչապետն ասաց․

«Ցուցմունք տվեք, որ Ձեր ասածի վերաբերյալ նաև պատասխան տան։ Եթե պարզվի, որ սուտ եք ասում, Ձեզ ենք նստեցնելու․ այ, էս պայմանը կա»,- ասաց վարչապետն ու հորդորեց հավաքվածների մեջից դուրս հանել նրան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ