Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան կապի օպերատորներին

Ամենադիտվածներ

Հրդեհ Երևան քաղաքի Բագրևանդ թաղամասում

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում կատարված գրառման միջոցով շնորհակալություն է հայտնել հեռահաղորդակցության օպերատորներին և աջակից կազմակերպություններին։

«Այսօր՝ ապրիլի 24֊ին, մենք բոլորս հարգում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ տեխնոլոգիական լուծում ենք տվել Ձեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովելու համար՝

Այդ հարցում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին և աջակից կազմակերպություններին՝ «Ռոստելեկոմ» Հայաստան, «Վեոն Արմենիա», «Վիվա֊ՄՏՍ», «Յուքոմ», «Ղ֊տելեկոմ», Նիկիտա Մոբայլ ընկերություններին:

Նրանց աջակցության շնորհիվ Հայաստանից և Արցախից յուրաքանչյուրը կարող է 1915 համարին 1 դրամ սակագնով կարճ հաղորդագրությհան (SMS) միջոցով ուղարկել իր անուն, ազգանունը, իսկ արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու դեպքում՝ +37433191500 հեռախոսահամարին, և հուշահամալիրի պատին ողջ գիշեր հնչող երաժշտական կատարումների ընթացքում լուսային արտացոլման տեսքով ներկա գտնվել և հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին:

Հավելեմ, որ յուրաքանչյուր համարից կարող եք մինչև 5 անուն ուղարկել։

Այս օրը յուրաքանչյուր հայի համար հիշատակի օր է և միևնույն ժամանակ՝ համախմբվելու, միավորվելու:

Առողջ եղեք, միասնականությամբ մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն», – գրել է Արշակյանը:

https://www.facebook.com/hakobarshakyanpage/photos/a.2267107383315957/3549861555040527/?type=3&__xts__%5B0%5D=68.ARAnHwJtfJfsPy7iZQjWvoYD6dbomX8J6H3ahIDtR_O7akLTqUZKYOh-Do-ATHQtpgkDNSd9Y2KA9ZOnPfLmHNCAJM5ExBtFzY1Me5BDnJNxqXHAJt7GSHAm9UUZWprAlzFR_nJqGUJobMBZj4cxc_BNnhDWQ5rmJfI9HVtHlDUOAm7OUzeSIWaeJGJi31FvtQ76jTjBaMUD1xD6wvp9Q5lv7ZEc7R8-i6B-OLCutFswWaFLdI0Sk1-Pj89iFQ7mDRrV2hvCrrWGD6tNsvchXjN1zYjuk9fTzj6_aXvrVJX9yVT0M9Fq806S5tCXKCnR-67obMZgUAjr9lKTxOzNVT2IK83w&__tn__=-R

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();