Կարեն Խաչանով
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ փուլ։ Նա նախորդ փուլում հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Բենջամին Բոնզիին։ Հանդիպումը տևեց 2 ժամից մի փոքր ավելի ու խաղարկվեց 3 սեթ, որոնցում Խաչանովը հաղթեց՝ 6-4, 6-0, 7-5 հաշիվներով։ 3-րդ փուլում Խաչանովի մրցակիցը լինելու է Ռաֆայել Նադալը։ Նշենք, որ Խաչանովը 4-րդ տարին անընդմեջ դուրս…
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ATP 250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Նա կիսաեզրափակչում մրցել է խորվաթ Մարին Չիլիչի հետ ու հաղթանակի հասել 3 սեթերի արդյունքում՝ 7-5, 7-3 և 6-3 հաշվով։ Հանդիպումը տևել է 1 ժամ ու 54 րոպե։ Եզրափակչի մյուս մասնակիցը դեռևս հայտնի չէ։ Եզրափակիչը կկայանա հունվարին 9-ին։ https://www.youtube.com/watch?v=CrdWiX5YjF0
Հայազգի ռուսաստանաբնակ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտել է իր այցը Հայաստան։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։ Խաչանովի գրել է, որ բավական հագեցած ու հետաքրքիր ծրագրով է այցելել Հայաստան և հասցրել է անցնել է գրեթե ողջ երկրով։ Նրա խոսքով՝ նա այց է կատարել այնպիսի սուրբ վայրեր, ինչպիսիք են՝ Էջմիածինը, Հաղարծինը, Սևանավանքը, Նորավանքը, Տաթևը…
Օգոստոսի 16-ին պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ներկայացրել է վարկանիշային թարմացված աղյուսակը: Առաջին ռակետի կոչումը պահպանել է սերբ Նովակ Ջոկովիչը, որին հաջորդում են ռուս Դանիիլ Մեդվեդևը և հույն Ստեֆանոս Ցիցիպասը: Իսպանացի Ռաֆայել Նադալը մնացել է չորրորդ տեղում, իսկ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն 9-րդն է: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է 2 աստիճան և հայտնվել…
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ ամառային Օլիմպիական 32-րդ առաջնության եզրափակիչ։ Նա քիչ առաջ ավարտեց կիսաեզրափակչում իր ելույթը՝ մրցելով իսպանացի Կարենո Բուստայի հետ։ Խաչանովը հաղթեց 2 սեթերում՝ միևնույն 6-3 հաշվով։ Հայազգի թենիսիստը խաղի ընթացքում խլեց մրցակցից 3 մատուցում՝ չտալով իր մատուցումներից ոչ մեկը։ Եզրափակչում նա կմրցի Ջոկովիչ-Զվերև զույգի հաղթողի հետ։
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաչանովը առաջիկա խաղին կհանդիպի Դանիիլ Մեդվեդև-Պաբլո Կարենյո-Բուստա զույգի հաղթողի հետ: Խաչանովը հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ուգո Համբերտին: 2 ժամ 34 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 7: 6, 4: 6, 6: 3 հաշվով:
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում 3:6, 6:4, 6:3, 5:7, 10:8 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստյան Կորդային, ինչի շնորհիվ դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ: Հանդիպումը տևել է 3 ժամ 51 րոպե: Խաչանովի ակտիվում 19 էյս կա, 5 կրկնակի սխալ և 10 իրացրած բրեյք՝ 15-ից: Կիսաեզրափակչի համար Խաչանովը կպայքարի Դենիս Շապովալով…
Ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ մի քանի օրից դուրս է գալու կարանտինից։ «Մի քանի օր ևս ու մեր կարանտինը կավարտվի։ Իմ ընտանիքն ու ես լավ ենք մեզ զգում։ հուսով եմ՝ երկուշաբթի քիչ-քիչ կսկսեմ աշխատել ու պատրաստվել 2021 թվականի մրցաշրջանին»,- գրել է Խաչանովը։ Հիշեցնենք, որ Խաչանովը, նրա կինն…
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը թենիսի Համբուրգի ATP500 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում պարտություն կրեց։ Նրա մրցակիցը սերբ Դուշան Լայովիչն էր։ Մրցավեճը տևեց 1 ժամ ու 1 րոպե։ Խաչանովը պարտվեց 2 սեթերում՝ 6-1, 6-2 հաշիվներով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1,2 միլիոն եվրո։
ԱՄՆ-ում շարունակվում է թենիսի US Open առաջնությունը, որին մասնակցում է նաև Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը։ Մրցաշարի երկրորդ շրջանում նա մրցեց կրկին Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կուզնեցովի հետ։ Խաչանովը խնդիրներ չի ունեցել մրցախաղում ու երեք սեթերում հաղթով (6-3, 6-4, 6-1)՝ անցել է մրցման երրորդ շրջան։ Նշենք, որ մրցաշարին մասնակցում է նաև աշխարհի առաջին ռակետ…
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կմասնակցի ցուցադրական մրցաշարի։ Այս մասին տեղեկանում ենք Чемпионат-ից։ Նշվում է, որ մրցաշարի կազմակերպիչը աշխարհի 3-րդ ռակետ ավստրիացի Դոմինիկ Տիմն է։ Մրցաշարն անցկացվելու է հուլիսի 13-ից 19-ը։ Նշենք, որ Խաչանովն այս պահին համարվում է աշխարհի 15-րդ ռակետը։
ATP-ի փետրվարի 3-ին թարմացրել է վարկանիշային աղյուսակը։ Australian Open-2020-ի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը բարձրացել է առաջին հորիզոնական: Australian Open-ի ֆինալիստ, ավստրիացի Դոմինիկ Տիմը դարձել է աշխարհի չորրորդ ռակետը, ֆրանսիացի Գաել Մոնֆիսը՝ 9րդ, իսկ բելգիացի Դավիդ Գոֆենը՝ 10-րդ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքերն ու զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: ATP վարկանիշ.…
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան: Նա կարողացել է 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 (10:8) հաշվով հաղթելով Շվեդիայի ներկայացուցիչ Միկայել Իմերին: Խաղը տևել է 4 ժամ 34 րոպե: Նշենք, որ 4-րդ շրջան դուրս գալու համար Խաչանովը կմրցի ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ, որը հաղթանակ է տարել ֆրանսիացի Ժիլ…
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթել է հարավկորեացի Չեն Հոնին Աբու Դաբիում ընթացող Mubadala World Tennis Champhionship մրցաշարի քառորդ եզրափակչում: Պայքարը տևել է 1 ժամ 36 րոպե։ Խաչանովն առավելության է հասել Հոնի նկատմամբ 7:6, 6:4 հաշվով: Կիսաեզրափակչում Կարեն Խաչանովն ուժերը կչափի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են սերբ Նովակ Ջոկովիչն ու…
Դևիսի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկրորդ մենախաղում Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ, հայազգի Կարեն Խաչանովը պարտվեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին՝ 3։6, 3։6 հաշվով: Նրանց միջև մրցապայքարը շարունակվեց 1 ժամ 14 րոպե: Երկու հավաքականների միջև հաշիվը դեռ հավասար է՝ 1։1։ Ավելի վաղ առաջին մրցախաղում Անդրեյ Ռուբլյովը 6։1, 6։2 հաշվով հաղթել էր Ֆիլիպ Կրայնովիչին։ Իսկ զուգախաղում Կարեն Խաչանովը և…