Կարեն Ղազարյան
Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվել է մեկ հայի ու ադրբեջանցու հայրենադարձում
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։ «Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ»,- հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Հայաստանից Ադրբեջան է…
Գարեգին Բ-ն ԿԽ պատվիրակների հետ քննարկել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հարցը
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այսօր՝ մայիսի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Կաթողիկոսը ողջունել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը: Այս առիթով Գարեգին Բ-ն անդրադարձ…
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է Կարեն Ղազարյանի ազատազրկմանը
ԵԽԽՎ՝ այսօր մեկնարկած գարնանային նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի մասին, ում ադրբեջանական դատարանը դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Ինչպես փոխանցում են Նաիրա Զոհրաբյանի գրասենյակից, պատգամավորն ասել է՝ «Հարգելի գործընկերներ, Եվրոպայի Խորհրդի անդամ, «խիստ դեմոկրատական» Ադրբեջանի դատարանը արագացված ընթացակարգով փետրվարի 27-ին 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, ով հունիս ամսին…
Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցով Գարեգին Բ-ն դիմել է Պատրիարք Կիրիլին
Մոսկվայում կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, նաև Արցախի խնդրի կարգավորման շուրջ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու նրա նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը բարձրացրել է նաև Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանի գերությունից ազատման հարցը: «Վերջերս 20 տարվա…
Դավիթ Տոնոյանը ընդունել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորը
Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարարը Արմեն Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն…
Կարեն Ղազարյանի հայրը այցելել է ՀՀ սահմանն անցած ադրբեջանցուն
Մարտի 22-ին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից: Ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Ա. Ղազարյանը հետաքրքրվել…
Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու հետ կապված աշխատանքները շարունակվում են․ Նաղդալյան
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել։ «Մենք հետևողական ենք և ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացու մարդու իրավունքները և ազատությունը, ինչպես նաև վերադարձը հայրենիք: Այս առումով քայլեր ձեռնարկվում են, բայց…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր…
Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը
Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան…
Կարեն Ղազարյանի մտերիմները բողոքի նոր ակցիաներ են պատրաստում․ Սարգիս Ալեքսանյան
Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար Հայաստանի իշխանությունները, թեև խոստացել են ամեն ինչ անել, սակայն նրա նկատմամբ դատավճիռն արդեն ընդունվել է Ադրբեջանում, իսկ Ղազարյանի հարազատները կարծում են, որ իշխանությունների խոստումներն առաջ չեն շարժվել։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, ով ասաց, որ ինքը…
ՀՀ գերիների, պատանդերի և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հայտարարությունը
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով…
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար: Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են. «Կյանքի…














