Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանի հայրենիք վերադարձնելու հետ կապված շարունակվում են աշխատանքներ իրականացվել։
«Մենք հետևողական ենք և ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացու մարդու իրավունքները և ազատությունը, ինչպես նաև վերադարձը հայրենիք: Այս առումով քայլեր ձեռնարկվում են, բայց որևէ բան չեմ կարող ասել: Երբ դրանք արդեն մտնեն հրապարակային փուլ, մենք տեղյակ կպահենք», – ասաց մամուլի խոսնակը:

