fbpx
Իրավական

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցով Գարեգին Բ-ն դիմել է Պատրիարք Կիրիլին

Մոսկվայում կայացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը: Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել պատրիարք Կիրիլի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում, նաև Արցախի խնդրի կարգավորման շուրջ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում անցկացնելու նրա նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում Կաթողիկոսը բարձրացրել է նաև Ադրբեջանում գերի ընկած Կարեն Ղազարյանի գերությունից ազատման հարցը:

«Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանը, որն ունի հոգեկան խնդիրներ: Այս որոշումը ընդունվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումով: Հաշվի առնելով Ձեր՝ հոգևոր առաջնորդի` նման հարցերում ունեցած մեծ փորձը, դիմում եմ Ձեզ, որ միջնորդեք Ադրբեջանի հոգևոր իշխանություններին և փորձեք նպաստել Կարեն Ղազարյանի՝ ընտանիք վերադարձին»,- ասել է Գարեգին Երկրորդը պատրիարք Կիրիլին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ