ԿԲ

  • Ավստրալիայի ԿԲ-ն պահում է տոկոսադրույքները՝ մտահոգված գնաճով, ASX 200-ը նվազում է

    Ավստրալիայի ԿԲ-ն պահում է տոկոսադրույքները՝ մտահոգված գնաճով, ASX 200-ը նվազում է

    Ավստրալիայի Կենտրոնական բանկը պահպանեց տոկոսադրույքը 3.6%-ի վրա՝ մատնանշելով շարունակվող գնաճի ռիսկերը, ինչը հանգեցրեց ASX 200-ի զգալի անկմանը և վերսկսված շուկայի ուշադրությանը։

  • Կենտրոնական բանկը զգուշացնում է չարտոնագրված ապահովագրական գործակալների մասին. Պաշտպանեք Ձեզ խարդախությունից

    Կենտրոնական բանկը զգուշացնում է չարտոնագրված ապահովագրական գործակալների մասին. Պաշտպանեք Ձեզ խարդախությունից

    Հայաստանի Կենտրոնական բանկը զգուշացում է տարածում չարտոնագրված ապահովագրական գործակալների վերաբերյալ Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակային զգուշացում է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին առավել զգոն լինել Ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ) ձեռք բերելիս: Այս ազդարարումը հնչում է ի պատասխան խարդախ գործողությունների աճող դեպքերի, որոնք իրականացվում են անհատների կողմից, որոնք կեղծ ներկայանում են որպես լիցենզավորված ապահովագրական գործակալներ: Ապահովագրական…

  • Դեկտեմբերի 16-ի փոխարժեքները, թանկարժեք մետաղների և նավթամթերքների գները

    Դեկտեմբերի 16-ի փոխարժեքները, թանկարժեք մետաղների և նավթամթերքների գները

    ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) հրապարակել է դեկտեմբերի 16-ի համար դրամի փոխարժեքները, ինչպես նաև թանկարժեք մետաղների և նավթամթերքների միջազգային շուկայի գները։ Ստորև ներկայացված են հիմնական տվյալները։ Փոխարժեքներ ԱՄՆ դոլար (USD): 1 USD = 394.01 ՀՀ դրամ (-0.30 դրամ) Բրիտանական ֆունտ (GBP): 1 GBP = 498.30 ՀՀ դրամ (-4.13 դրամ) Եվրո (EUR): 1 EUR = 413.24 ՀՀ…

  • Հունվարի 23-ից շրջանառության մեջ է դրվելու 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ

    Հունվարի 23-ից շրջանառության մեջ է դրվելու 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ

    2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ է դրվելու հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից, այս մասին որոշվել է ԿԲ խորհրդի նիստում: Սահմանվել է, որ հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ…

  • Կոչ ենք անում շտապ քայլեր ձեռնարկել. Գործարարները՝ իշխանություններին

    Կոչ ենք անում շտապ քայլեր ձեռնարկել. Գործարարները՝ իշխանություններին

    Գործարարները բաց նամակ են հղել Կենտրոնական բանկին, Էկոնոմիկայի նախարարությանը եւ Ֆինանսների նախարարությանը, որը ներկայացնում ենք ստորև. «Դրամի արժևորումը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում, հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա։ Դրամի արժևորումը հատկապես բացասաբար է անդրադառնում արտահանող և արտահանման հետ կապ ունեցող ոլորտների ընկերությունների վրա՝ բարդացնելով նրանց վաճառքները, երբեմն նաև դրսի շուկաների համար…

  • Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ

    Վարշավայի ֆոնդային բորսան ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 65,03 տոկոսը. ԿԲ

    Մայիսի 24-ի նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։ «Առկա պայմանավորվածության համաձայն՝ Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն,…

  • ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

    ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

    Այսօր՝ մարտի 15-ին, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդ է նիստ է անցկացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից։ ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 9.25 տոկոս: Սրա միջոցով ԿԲ-ն փորձում է զսպել գնաճը։ Նշվում է նաև, որ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույք է սահմանվել 10.75 տոկոսը, իսկ ներգրավվող միջոցների տոկոսադրույք`…

  • Ուկրաինայի ԿԲ-ն դիմել է Հայաստանին ու ևս մի քանի երկրի

    Ուկրաինայի ԿԲ-ն դիմել է Հայաստանին ու ևս մի քանի երկրի

    Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է Հայաստանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի ու Վիետնամի Կենտրոնական բանկերի ղեկավարություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի ԿԲ-ն։ Նշվում է, որ Ուկրաինայի ԿԲ-ն Հայաստանին ու նշված մյուս երկրներին դիմել է՝ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով կատարվող սպասարկումները կասեցնելու համար։

  • ԱԺ-ում քննարկվում է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար Լևոն Սահակյանի թեկնածությունը

    ԱԺ-ում քննարկվում է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար Լևոն Սահակյանի թեկնածությունը

    Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Լևոն Սահակյանի թեկնածությունը: Սահակյանն իր ելույթում անդրադարձել է ֆինանսական կայունությանը: «Կենտրոնական բանկը պատշաճ մակարդակով իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները, չնայած նախորդ տարվա գնաճային բարձր ճնշումներին և համաճարակային ու ռազմական գործողությունների շոկերին»,- ասել է նա:  

  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.0%. ԿԲ

    Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.0%. ԿԲ

    2022 թ. փետրվարի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%, տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 2021 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7%: 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ և կազմել 7.3%: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում շարունակվում է տնտեսական վերականգնումը: Հումքային և պարենային…

  • Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 8 տոկոս

    Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանել է 8 տոկոս

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն այսօր մի քանի որոշումներ է կայացրել ԿԲ խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 8 տոկոս։ Նշվում է նաև, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 9,5 տոկոս է, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6,5 տոկոս։

  • Հովհաննես Խաչատրյանը՝ ԿԲ նախագահի տեղակալ

    Հովհաննես Խաչատրյանը՝ ԿԲ նախագահի տեղակալ

    Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ ընտրվեց Հովհաննես Խաչատրյանը։ Նրա ընտրությունը կայացավ այսօր՝ հունվարի 19-ին՝ Ազգային ժողովում՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Խաչատրյանի օգտին քվեարկեց 70 պատգամավոր, դեմ` 5: Նշենք, որ Խաչատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Նա աշխատել է ԿԲ-ի վիճակագրության վարչությունում, ինչպես նաև հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ։

  • Նվազել են եվրոյի և ռուբլու փոխարժեքները․ ԿԲ

    Նվազել են եվրոյի և ռուբլու փոխարժեքները․ ԿԲ

    ՀՀ կենտրոնական բանկը հայտնել է, որ տարադրամի շուկայում այսօր աճել է ԱՄՆ դոլարի գինը: Այն գնվել է 481.52 դրամով: Աճը կազմել է 0.03 դրամ: Նվազել են եվրոյի և ռուբլու փոխարժեքները: Եվրոյի փոխարժեքը կազմել է 548.74 դրամ, նվազումը 1.27 դրամ է: Ռուսական մեկ ռուբլու համար սահմանվել է 6.28 դրամ: Փոխարժեքն իջել է 0.02 դրամով:

  • ԿԲ-ն նորից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ո՞րն է պատճառը

    ԿԲ-ն նորից բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը․ ո՞րն է պատճառը

    Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը դեկտեմբերի 14-ին հերթական նիստն է անցկացրել, որի ընթացքում որոշվել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ որոշում է կայացրել տոկոսադրույքը բարձրացնել 0,5 տոկոսային կետով ու սահմանել 7,75 տոկոս։ Նշվում է նաև, որ այս որոշման մասին առավել մանրամասն կխոսի ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝…

  • ԿԲ-ն չի փոփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

    ԿԲ-ն չի փոփոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

    Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նիստ է անցկացրել, որի ընթացքում որոշում է կայացվել՝ նույնը թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն է՝ 7,25 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույք է սահմանվել՝ 8.75 տոկոսը, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5,75 տոկոս։