ԿԳՆ

  • Վրաստանի ԲՈւՀ-երում ուսումնառությունը կշարունակվի հեռավար ռեժիմով

    Վրաստանի ԲՈւՀ-երում ուսումնառությունը կշարունակվի հեռավար ռեժիմով

    Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելիի հայտարարությամբ` Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում և Զուգդիդիում բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններում ուսումնական գործընթացը հեռավար ռեժիմով կշարունակվի, հայտնում է Aliq.ge-ն։ Նախարարի խոսքով՝ վարակի հետ համակերպվելու գործընթացից ելնելով, ԲՈւՀ-երի և միջին մասնագիտական ուսհաստատությունների ուսումնական գործընթացը լսարաններում շարունակելու վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա առաջիկայում: Աջարիայի շրջանում ուսումնական գործընթացը բոլոր հաստատություններում հեռավար մեթոդով կշարունակվի:

  • Տեխնիկական խնդիրներ ունեցած ծնողների դիմումները բավարարվել են

    Տեխնիկական խնդիրներ ունեցած ծնողների դիմումները բավարարվել են

    2019թ. մայիսի 15-ից մեկնարկել է Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը, որը ներդրվել է բոլոր երեխաների համար դպրոցում գրանցելու հավասար մեկնարկային պայմանների երաշխավորման, կոռուպցիոն ռիսկերի բացառման, որոշ դպրոցների թերբեռնվածության կամ գերբեռնվածության խնդիրները լուծելու նպատակով։ Համակարգի գործարկման ժամանակ արձանագրված տեխնիկական խնդիրների հետևանքով հերթագրման դժվարություններ ունեցած ծնողների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստացել էր դիմումներ՝…

  • Արայիկ Հարությունյանը կայցելի Վրաստան

    Արայիկ Հարությունյանը կայցելի Վրաստան

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 30-31-ը Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիի հրավերով կայցելի Վրաստան։ Այցի ընթացքում նախատեսվում են կրթության և գիտության ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներ, կրթական բարեփոխումների և քաղաքականության իրականացման, կրթության որակի ապահովման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ քննարկումներ:

  • Թուլուզի համալսարանը Հայաստանին կնվիրի սուպերհամակարգիչ

    Թուլուզի համալսարանը Հայաստանին կնվիրի սուպերհամակարգիչ

    Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը, Թուլուզի գիտահետազոտական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի հետ համատեղ, այսօր կազմակերպել էր տեղեկատվական հավաք, որի ընթացքում ներկայացվել է բացառիկ սուպերհամակարգիչը, որն այս տարի Հայաստանին կնվիրի Թուլուզի համալսարանը: Այն տեղադրվելու է Ինժեներական քաղաքում: Սուպերհամակարգիչը նորարարական հնարավորություններ է ընձեռում ամենածավալուն տվյալների հավաքագրման և դրանց մշակման համար, ինչը նպաստում է աշխատանքային գերծանրաբեռնվածության նվազեցմանը և…

  • ԿԳ նախարարն ընդունել է Միջազգային բակալավրիատ ծրագրի ներկայացուցիչներին

    ԿԳ նախարարն ընդունել է Միջազգային բակալավրիատ ծրագրի ներկայացուցիչներին

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային բակալավրիատի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրի ճանաչման և զարգացման ղեկավարներ Վեդրանա Պավլետիչին և Ջոն Հալիգանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ՄԲ ծրագրում ներառված ավագ դպրոցների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործող…

  • Azat TV

    ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահը կգործուղվի Ռուսաստան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2019 թվականի մայիսի 29-ից 31-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա)՝ մասնակցելու «Քիմիական տարրերի…

  • Առաջին դասարանցիների ծնողները բողոքում են առցանց գրանցումից

    Առաջին դասարանցիների ծնողները բողոքում են առցանց գրանցումից

    Այսօր ԿԳՆ-ի մոտ մի խումբ ծնողներ առաջին դասարանցիների ընդունման նոր եղանակի դեմ բողոքում էին: Ծնողներից մեկը՝ Վահրամ Գրիգորյանը, Shantnews.am-ի թղթակցի հետ զրուցելիս նշեց, որ էլեկտրոնային ծրագիրը գործարկելուց 1 ժամ հետո տղային գրանցելու համար մուտք է գործել կայք, բայց արդեն նախատեսված 170 տեղը լրացված է եղել: «Իմ աղջիկը սովորում է այդ դպրոցում` 4-րդ դասարանում: Այն մեր…

  • Ներառականությունը նաև երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելն է. Լուսինե Առաքելյան

    Ներառականությունը նաև երեխայի՝ ապրելու և ստեղծագործելու հնարավորությունն իրեն վերադարձնելն է. Լուսինե Առաքելյան

    «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը» ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում իրականացրել է հետազոտություն: Ներառական կրթության որակի, համապատասխան մանկավարժական պայմանների ուսումնասիրության և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության մարտահրավերների վերհանման նպատակով իրականացված հետազոտության արդյունքներն ու…

  • Հաճախ տրվող հարցեր առաջին դասարանցիների առցանց հերթագրման վերաբերյալ. ԿԳՆ

    Հաճախ տրվող հարցեր առաջին դասարանցիների առցանց հերթագրման վերաբերյալ. ԿԳՆ

    Ինչու՞ է գործարկվում առցանց համակարգը։ Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած…

  • Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

    Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն

    STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Ծրագիրն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն…

  • Համագործակցության նոր հեռանկարներ` բժշկական կրթության ոլորտում

    Համագործակցության նոր հեռանկարներ` բժշկական կրթության ոլորտում

    ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի բժշկական համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռեկտոր, դոկտոր Շահրոխ Յոսեֆզադեհ Չաբոքը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում քաղցկեղով տառապող հիվանդների բուժման մակարդակի բարելավմանն ուղղված աշխատանքներ իրականացնող «Վարան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հոջադ Փանահը։ Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է…

  • Մեկնարկել է տարկետման համար դիմած քաղաքացիների հարցազրույցի առաջին փուլը

    Մեկնարկել է տարկետման համար դիմած քաղաքացիների հարցազրույցի առաջին փուլը

    ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր մեկնարկել է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար դիմած քաղաքացիների հետ հարցազրույցի 1-ին փուլը: Հարցազրույցին մասնակցում է նախապես հայտագրված շուրջ 300 դիմորդից ձևավորված առաջին խումբը` 50 դիմորդ: Հաջորդ խմբի…

  • Նոր մասնագիտություն, նոր չափորոշիչներ, կանոնադրության փոփոխություն. քննարկումներ ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում

    Նոր մասնագիտություն, նոր չափորոշիչներ, կանոնադրության փոփոխություն. քննարկումներ ՄԿՈՒԶԱԽ-ի նիստում

    ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի /ՄԿՈՒԶԱԽ/ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, սոցիալական գործընկերության կառույցները` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների, արհեստակցական միությունների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման, ֆինանսների…

  • Բրյուսովի ՈՒԽ-ի անունից ուղարկված լատինատառ գրվածքով ծաղկեպսակը սադրանք էր. Արայիկ Հարությունյան

    Բրյուսովի ՈՒԽ-ի անունից ուղարկված լատինատառ գրվածքով ծաղկեպսակը սադրանք էր. Արայիկ Հարությունյան

    Համացանցում տարածվել էր Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի առթիվ իբրև ԵՊԼՀ ՈՒԽ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակի լուսանկար, որի վրա լատինատառ գրված էր՝ «eplh usanoxakan xorhrdic»: Սակայն բուհի ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով, որ այդ պսակը ուղարկվել է իրենց կողմից: «ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը պաշտոնապես հերքում է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր…

  • ԿԳՆ-ից հերքել են դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու հրահանգի մասին լուրը

    ԿԳՆ-ից հերքել են դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու հրահանգի մասին լուրը

    ՀՀ կրթության և գիտության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով այն հոդվածը, որտեղ նշվում է, որ ԿԳ նախարարը հրահանգ է տվել աշխատանքից ազատել բոլոր տնօրեններին: «Հարգելի գործընկերներ, Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։…