Բրյուսովի ՈՒԽ-ի անունից ուղարկված լատինատառ գրվածքով ծաղկեպսակը սադրանք էր. Արայիկ Հարությունյան

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հրաման չէ, արվեստի գործ է. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Համացանցում տարածվել էր Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակի առթիվ իբրև ԵՊԼՀ ՈՒԽ-ի կողմից ուղարկված ծաղկեպսակի լուսանկար, որի վրա լատինատառ գրված էր՝ «eplh usanoxakan xorhrdic»:

Սակայն բուհի ուսանողական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով, որ այդ պսակը ուղարկվել է իրենց կողմից:

«ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը պաշտոնապես հերքում է, որ այս ծաղկեպսակն ուղարկվել է մեր կողմից և հորդորում բոլոր լրատվականներին տարածել լուրն առ այն, որ ներկայիս ԵՊԼՀ ՈՒԽ-ը ոչ մի առնչություն չունի այս ծաղկեպսակի հետ։

Հարգենք Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը, և նման սուրբ ու հաղթական օրը չպղծենք նենգությամբ։

Շնորհավոր մայիսի 9»,- ասված է գրառման մեջ:

ԿԳՆ Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այս միջադեպին՝ նշելով, որ կատարյալ ստորություն է այս տոներն օգտագործել տարբեր համալսարանների և ուսխորհուրդների հետ ինչ-ինչ հաշիվներ մաքրելու համար:

«Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր»,- հավելել է նախարարը:

 

Հրապարակող՝

Ամենաթարմ