ԿԳ նախարարություն
«ԴասA» նախագիծը համախմբել էր Երևանի ավագ դպրոցների աշակերտներին
Երևանի ավագ դպրոցների աշակերտները «ԴասA» նախագծի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում մասնակցել են ամփոփիչ գալա-համերգին, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը՝ կատարելով հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։ «ԴասA»-ի գալա-համերգին ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է, որ շատ ուրախ է…
«Երիտասարդ ձեռնարկատեր» մրցույթում Հայաստանի դպրոցականներն արժանացել են մրցանակների
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի է ունեցել «Երիտասարդ ձեռնարկատեր» խորագիրը կրող աշակերտական գործարար ընկերությունների ամենամյա 22֊րդ միջազգային տոնավաճառը և 6֊րդ «Գլոբալ ձեռնարկատիրական մարտահրավեր» (GEC) մրցույթը, որոնք «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի շրջանակներում նախաձեռնել էր ՀՀ ԿԳ նախարարությունը` Բուլղարիայի ԿԳ նախարարությանը կից «Ձեռնարկատիրական կրթության կենտրոնի» (BUCT) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանների կենտրոնի (CREFECO) հետ համագործակցությամբ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային…
ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ հուշագիր է ստորագրվել
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «ՄՏՍ Հայաստան», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին տեղեկացնում է itel.am-ը: Դրա շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկաները։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության…



