կիսանդրի
Մասիսում կտեղադրվի Մոնթեի կիսանդրին
Մասիս քաղաքում տեղադրվելու է Մոնթե Մելքոնյանի կիսանդրին։ Այս մասին տեղեկանում ենք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի Facebook-ի էջից։ Նա գրել է, որ կիսանդրին տեղադրվելու է իր նախաձեռնությամբ։
Ազնավուրի արվեստով բազմաթիվ հայ ու համաշխարհային սերունդներ են դաստիարակվելու. Բեգլարյան
Պատիվ է ունենալ Ազնավուրի ներկայությունը Ստեփանակերտում՝ նրա կիսանդրու և նրա անվան մշակույթի կենտրոնի տեսքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Այսօր, Շառլ Ազնավուրի ծննդյան 97-ամյակի առթիվ, Ստեփանակերտում տեղի ունեցավ նրա կիսանդրու բացման արարողությունը: Քանդակագործը Յուրի Հովհաննիսյանն է, ֆինանսավորումը՝ ԱՀ կառավարության, որի պատվերը տրվել էր դեռ տարիներ առաջ, և…
Փարիզում Շառլ Ազնավուրի 97-ամյակին բացվել է նրա կիսանդրին
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։ «Փարիզի և բոլոր մարդկանց համար սա շատ կարևոր օր է։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ և մասնակցել այս արարողությանն ու բացել Շառլ Ազնավուրի կիսանդրին»,- միջոցառման ժամանակ այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ…
Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին
ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարծքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ , կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի…
Բրիտանիայում կթողարկվեն Մերկուրիի կիսանդրիները
Մեծ Բրիտանիայում ընկերությունը 1․3 մլն դոլար է ստացել՝ Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի կիսանդրիները պատրաստելու և ԱՄՆ արտահանելու համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի միջազգային առևտրի նախարարությունը։ Նշվում է, որ ամբողջ եկամուտը կփոխանցվի Mercury Phoenix Trust խմբի բարեգործական հիմնադրամին, որը պայքարում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ։
Զելենսկու կիսանդրին հայտնվել է վաճառքում
Առցանց վաճառքի հարթակներից մեկում հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին: Այս մասին տեղեկացնում է Українські новини-ն: «Հրաշալի և յուրօրինակ նվեր, որը հիանալի կերպով կզարդարի Ձեր աշխատասեղանն ու ինտերիերը: Առաջին անգամ Ուկրաինայում, պաշտոնական վաճառքը կմեկնարկի հուլիսի 25-ից: Ձեռք բերեք լավագույն գնով հիմա: Պատրաստված է քանդակային գիպսից, որը պատված է լաքով ու ոսկե շերտով: Ներկայացված է…
Թութանհամոնի կիսանդրին վաճառվել է՝ չնայած Եգիպտոսի բողոքներին
Թութանհամոնի 3000-ամյա կիսանդրին Լոնդոնում աճուրդի ժամանակ վաճառվել է 6 մլն դոլարով՝ չնայած Եգիպտոսի բողոքներին: Ավելի վաղ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Christie’s աճուրդի տանը խնդրել էր վաճառքի չհանել փարավոն Թութանհամոնի գողացված 3000-ամյա կիսանդրին: Երկրի իշխանությունները պնդում են, որ կիսանդրին անօրինական ճանապարհով է դուրս բերվել Կահիրեից 1970-ական թվականներին: Այն համարվում է Եգիպտոսի մշակութային ժառանգությունը և պետք է…
Ռուսթավելիի պողոտայի վրա Գախարիայի կիսանդրին են տեղադրել
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ցուցարարները բեմահարթակում տեղադրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ, ի հիշեցում, որ ցույցերի առաջին օրը բախումների հետևանքով վիրավորների թվում երկու մարդ կորցրեց աչքը, ընդ որում մեկը՝ երիտասարդ աղջիկը, ցույցերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ, այլ ուղղակի վերադառնում էր գիշերային հերթափոխից: Հարկ է նշել, որ հենց Գախարիայի հրաժարականն է…
Կապանում բացվել է պրոֆեսոր Դանիել Երաժիշտի կիսանդրին
Հունիսի 5-ին Կապանի երկրագիտական թանգարանի հյուրն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ (կապանցի) Դանիել Երաժիշտը (Գրիգոր Դանիելյան): Թանգարանում բացվեց իր կիսանդրին, որի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (սյունեցի) Փարավոն Միրզոյանն է: Երբ քննարկվում էր, թե, ի վերջո, որտեղ պետք է այն տեղադրվի, թանգարանի…
Ախալքալաքի երիտասարդները թույլ չեն տալու ապամոնտաժել Արցախյան ազատամարտիկի կիսանդրին
Երեկ Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղի երիտասարդները «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամների հետ միասին հավաքվել են Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու մոտ ընդդեմ ադրբեջանական սադրանքի, հաղորդում է Akhaltskha.net-ը: Երիտասարդների խոսքերով` այսօր նրանք նաև Ախալքալաքի քաղաքապետարան էին այցելել հայտնելու համար իրենց վճռական դիրքորոշումը հուշարձանի ճակատագրի վերաբերյալ: «Ադրբեջանական լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների հակահայկական աղմուկին այսօր միացավ նաև Վրաստանի…