Կիև

  • Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել

    Կիևի կենտրոնում պայթյուններ են որոտացել

    Երկուշաբթի՝ հոկտեմբերի 10-ին, Կիևի Շեւչենկոյի շրջանում մի քանի պայթյուններ են որոտացել։ Ինչպես տեղեկացրել է «Ուկրինֆորմ»-ը, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն այս մասին տեղեկացրել է Թելեգրամում։ «Մի քանի պայթյուններ Շևչենկոյի շրջանում՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Բոլոր ծառայությունները մեկնում են դեպքի վայր։ Մանրամասների մասին՝ հետո»,- ասել է Կլիչկոն։ Կիևի կենտրոնում հարվածի տեղում մարդատար մեքենաներ են այրվում։

  • Կիևում Վլադիմիր Զելենսկուն տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել

    Կիևում Վլադիմիր Զելենսկուն տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել

    Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն տեղափոխող ավտոմեքենան ավտովթարի է ենթարկվել։ Պետության ղեկավարի ավտոմեքենային և ուղեկցող ավտոմեքենային մարդատար ավտոմեքենան բախվել էր հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ի գիշերը, հայտնել է Զելենսկու մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը։ Նախագահը զննվել է բժշկի մոտ, լուրջ վնասվածքներ չկան, նշել է նա։ Ուկրաինայի ղեկավարին ուղեկցող բժիշկները շտապ օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի վարորդին և հանձնել շտապօգնության…

  • Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այց է կատարել Կիև

    Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այց է կատարել Կիև

    Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այց է կատարել Կիև, հայտնում է AFP-ը։ Սա նրա երկրորդ այցն է Ուկրաինա, որը տեղի է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի՝ Բեռլին կատարած այցից մեկ շաբաթ անց։ «Այսօր ես եկել եմ Կիև, որպեսզի ցույց տամ, որ ուկրաինացիները կարող են շարունակել ապավինել մեզ, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ասվում…

  • ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև

    ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ քննարկելու ռազմական օգնության հարցերը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Agence France-Presse-ը։ Միևնույն ժամանակ, Associated Press-ը նշում է, որ Բլինկենը այցելել է Ուկրաինա՝ ԱՄՆ-ի կողմից «աջակցություն ցուցաբերելու համար»։

  • Ռուսական ուժերն ավերել են Սուրբ Հովհաննես Աստվածաբան եկեղեցին

    Ռուսական ուժերն ավերել են Սուրբ Հովհաննես Աստվածաբան եկեղեցին

    Կիևի մոտ գտնվող զավթիչներից ազատագրված Մոշչուն գյուղում ռուսական ուժերը ավերել են խաղաղ ուկրաինացիների տները, նրանք չեն խնայել նաև Սուրբ Հովհաննես Աստվածաբան եկեղեցին։ Եկեղեցու վրա կա նաև հուշատախտակ՝ ի հիշատակ հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի։

  • Մոսկվան մերժել է Կիևի շահերը ներկայացնելու Շվեյցարիայի առաջարկը

    Մոսկվան մերժել է Կիևի շահերը ներկայացնելու Շվեյցարիայի առաջարկը

    ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևի խոսքով՝ Բեռնը միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և պաշտպանում է, ինչպես ինքն է ասել, Կիևի ռեժիմին։ «Ինչպե՞ս կարելի է նման պահվածքով առաջարկել միջնորդություն, ներկայացուցչություն և այլ բարի ծառայություններ, դա միանգամայն անհասկանալի է»,- ասել է պաշտոնյան։ Ավելի վաղ Շվեյցարիան և Ուկրաինան պայմանավորվել էին, որ Շվեյցարիան պետք է…

  • Իռլանդիայի վարչապետը Կիևում է․ նախատեսված է հանդիպում Զելենսկիի հետ

    Իռլանդիայի վարչապետը Կիևում է․ նախատեսված է հանդիպում Զելենսկիի հետ

    Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինն այցով Կիևում է։ Նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնել է RT հեռուստաալիքը։ Նշվում է, որ վարչապետը այցելել է Կիևի մարզի Բորոդյանկա քաղաք, «Անտոնով» ավիաշինական ընկերության օդաթռիչքարան Գոստոմելում, ինչպես նաև Բուչու։ Իռլանդիայի կողմից Ուկրաինային փոխանցվել է 25 միլիոն եվրո, իսկ երկիր է ժամանել ավելի քան 36 հազար փախստական։

  • Արևմուտքը պատրաստ է Կիևին ստիպելու տարածքային զիջումների գնալ ՌԴ-ին

    Արևմուտքը պատրաստ է Կիևին ստիպելու տարածքային զիջումների գնալ ՌԴ-ին

    Ֆրանսիական AgoraVox պորտալը հայտնել է, որ Արևմուտքը փոխել է իր դիրքորոշումն։ Նա պատրաստ է Կիևին ստիպելու տարածքային զիջումների գնալ Ռուսաստանին՝ դիվանագիտական ​​կարգավորման համար։ Ըստ նյութի հեղինակի՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ԶԼՄ-ները դադարեցրել են հատուկ գործողության ընթացքում Մոսկվայի «ձախողումների» մասին կեղծ լուրերի տարածումը: Արևմուտքը նաև փոխել է մոտեցումները՝ կապված ՌԴ-ի հաջողությունների հետ: Այսօր այն պատրաստ է փոխզիջումների…

  • Կիևը կստանա ամերիկյան 4 HIMARS ՀԿՌՀ-եր

    Կիևը կստանա ամերիկյան 4 HIMARS ՀԿՌՀ-եր

    ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում 4 միավոր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և դրանց զինամթերքը, որոնք կմտնեն 700 միլիոն դոլարի ռազմական օգնության հաջորդ փաթեթի մեջ։ Breaking Defense-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտնել է, որ հրթիռային համակարգերն արդեն տեղակայված են Եվրոպայում։ Երեք շաբաթ ուսուցում անցնելուց հետո ուկրաինացի զինվորականները կսովորեն կիրառել այդ համակարգերը,…

  • Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են. Պուտին

    Կիևի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են. Պուտին

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ, քննարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի մտադրությունը: Այդ մասին ասված է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ: Պուտինն ընդգծել է, որ Հելսինկիի ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը որևէ սպառնալիք չկա: Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ ՌԴ ղեկավարը տեղեկացրել է, որ Կիևի հետ բանակցությունները…

  • Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը

    Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքը

    Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը Կիևում։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Հյուպատոսական բաժինը քաղաքացիների ընդունելությունը կրկին կիրականացնի Կիևի Սիչովիխ Ստրիլցիվ փողոցի 51/50 հասցեով մայիսի 23-ից»,- նշված է գրառման մեջ:

  • Շոլցն ասել է, որ Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

    Շոլցն ասել է, որ Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

    Գերմանիան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, որոշումները կլինեն համաչափ և կախված իրավիճակից։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գերմանիայի կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Գերմանիան մշտապես ներգրավված է դրանում և կշարունակի դա անել ապագայում՝ ընդունելով որոշումներ, որոնք կլինեն ճիշտ և համաչափ՝ հաշվի առնելով ժամանակի յուրաքանչյուր պահը», – ասել է նա՝…

  • Նենսի Փելոսին Կիևում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Նենսի Փելոսին Կիևում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում է։ Այս մասին Telegram-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վերջինս հանդիպել է Փելոսիի հետ։ Նա հանդիպման ընթացքում ԱՄՆ-ին անվանել է առաջատար՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարի մասով աջակցության հարցում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության…

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կիևում է

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կիևում է

    Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ ուշ երեկոյան ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։ Նա Ուկրաինայում բանակցություններ կվարի երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ։ Գուտերեշի խոսքով՝ իրենք կշարունակեն հումանիտար աջակցությունն ու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից։ Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստանում էր, որտեղ բանակցություններ վարեց ՌԴ…

  • Ավստրալիան ծանր հրետանի ու զինամթերք կուղարկի Ուկրաինա

    Ավստրալիան ծանր հրետանի ու զինամթերք կուղարկի Ուկրաինա

    Ավստրալիայից տեղեկացնում են, որ երկրի կառավարությունը պատրաստվում է նոր սպառազինություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին տեղեկանում ենք ABC Broadcasting Corporation-ից։ Նշվում է, որ նոր ռազմական փաթեթ է պատրաստվում, որի շրջանակներում Ուկրաինային է տրամադրվելու 19,1 միլիոն դոլարին համարժեք ծանր հրետանի ու զինամթերք։ Ըստ աղբյուրի՝ Ավստրալիան սրանով Ուկրաինային տրամադրած ռազմական օգնության ծավալները կհասցնի 161,6 միլիոն դոլարի։