կոլումբիա
Շակիրան տեսաուղերձով դիմել է Վենեսուելայի իշխանություններին
Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն: Շակիրան հայտնում է, որ ցանկանում է միանալ այս նախաձեռնությանը` հանուն Վենեսուելայի ժողովրդի, որը պետության ողջ պատմության ընթացքում ամենածանր ճգնաժամերից մեկն է ապրում: «Մենք պետք է պահանջենք…
Վենեսուելայում անհայտ անձինք գրոհել են խորհրդարանականների տեղափոխող ավտոբուսը
Անհայտ անձինք Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմանին գրոհել են խորհրդարանականների տեղափոխող ավտոբուսը: Հաղորդվում է, որ փոխադրամիջոցի պատուհանի ուղղությամբ նետվել է 2 մեծ քար, արդյունքում վարորդը ծանր վնասվածք է ստացել:
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահն անձամբ կգնա մարդասիրական օգնության հետևից
Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է նախագահ, այսօր այցելելու է Կոլումբիայի հետ սահման, որպեսզի անձամբ ստանա և երկիր մտցնի մարդասիրական օգնությունը: Այս մասին հայտնել է Interfax լրատվական գործակալությունը: Օգնությունը հիմնականում ուղարկվել է ԱՄՆ-ից: Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն արգելել է ամերիկյան օգնության մուտքը երկիր: Զինվորական ստորաբաժանումները և անվտանգության ուժերը փակել են Կոլումբիայի…
Ամերիկյան երեք ինքնաթիռներ հումանիտար օգնություն են հասցրել Վենեսուելա
Վենեսուելայի համար հումանիտար օգնությամբ բեռնված ամերիկյան երեք ռազմական ինքնաթիռներ վայրէջք են կատարել կոլումբիական սահմանամերձ Կուկուտա քաղաքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, ով իրեն հռչակել է որպես երկրի ժամանակավոր նախագահ։ «Մեր պայքարը շարունակում է արդյունք տալ: ԱՄՆ-ից երեք ինքնաթիռ այսօր վայրէջք է կատարել Կուկուտայում: Իրենց հետ բերել են հումանիտար…
Վենեսուելայի բանակը թույլ չի տվել հումանիտար օգնություն ներմուծել երկիր
Վենեսուելայի բանակը փակել է Կոլումբիայի հետ սահմանի անցակետի կամուրջը և թույլ չի տվել, որ հարևան Կոլումբիայից հումանիտար օգնություն ներմուծվի երկիր, ինչին ձգտում էր երկրի ընդդիմությունը։ ԱԺ նախագահ, իրեն նախագահի պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոն անձամբ էր համակարգում երկրին հումանիտար օգնություն տրամադրելու հարցերը։ Հումանիտար օգնություն խնդրելուն դեմ է արտահայտվում մի շարք երկրների կողմից մերժվող նախագահ Նիկոլաս Մադուրոն։…
Կոլումբիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Կոլումբիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել՝ Բուկարամանգա քաղաքից 72 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնել է Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ծառայության տեղեկությունով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 170 կմ խորությամբ:
Կոլումբիայում պայթյուն է որոտացել
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ ոստիկանական ակադեմիայի մոտ պայթյուն է որոտացել․ զոհվել է 11 մարդ, ևս 87-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է El Heraldo թերթը։ Մասնագետներին հաջողվել է պարզել միայն 6 զոհերի ինքնությունը։ Նրանցից 2-ն էկվադորցիներ են։ Հաղորդվում է, որ պայթած Nissan Patrol բեռնատարում հայտնաբերվել է պենտոլիտ տեսակի 80 կգ պայթուցիկ նյութ։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Տեղեկացնում է…







