Կոնգո
Համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակ՝ Կենտրոնական Աֆրիկայում Էբոլա վիրուսի բռնկման պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլա վիրուսի բռնկման պատճառով:
Էբոլայի բռնկում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում. 65 զոհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Իտուրի նահանգում հաստատվել է Էբոլայի նոր բռնկում, որը խլել է 65 մարդու կյանք։ Առողջապահական մարմինները զգուշացնում են վիրուսի տարածման վտանգի մասին։
Կոնգոյի հանքավայրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:
Կոնգո Դեմոկրատական Հանրապետություն ընդդեմ Զամբիայի․ ընկերական խաղը նախապատրաստում է Աֆրիկայի ազգերի գավաթին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ու Զամբիան ընկերական խաղ անցկացրին Իսպանիայում՝ Մուրսիայի «Պինատար Արենա» մարզադաշտում՝ նախապատրաստվելով 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի մրցաշարին։ Այս հանդիպումն երկու հավաքականների համար դարձավ կարևոր փորձաքար՝ թե՛ տակտիկական, թե՛ մրցակցային տեսանկյունից՝ ցույց տալով, որ նրանք պատրաստ են պայքարել մայրցամաքի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունում։
Վիկտոր Օսիմհենը՝ Նիգերիայի աշխարհի գավաթի պայքարի առաջամարտիկը Կոնգոյի դեմ վճռորոշ խաղում
Վիկտոր Օսիմհենը գլխավորում է Նիգերիայի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ուղեգրի համար վճռորոշ խաղում Կոնգոյի դեմ։ Նրա դերը հատկապես կարևոր է, քանի որ թիմը պայքարում է պատմական վերադարձի համար՝ բարդ մրցակցությունում։
Սենեգալը ընդդեմ Կոնգոյի՝ տակտիկական պայքար Աֆրիկյան ազգերի առաջնությունում
Սենեգալը և Կոնգոն հանդիպեցին Աֆրիկյան ազգերի առաջնության երկրորդ տուրում: Կոնգոյի վաղ գոլից հետո Սենեգալը չկարողացավ հավասարեցնել հաշիվը՝ չնայած գնդակի վերահսկմանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ Կոնգոյի հումանիտար ճգնաժամի մասին
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նոր զեկույցը վերլուծում է Կոնգոյում Մայմունախոցի մակարդակ 3 արտակարգ իրավիճակը՝ 2025 թվականի փետրվարից մարտ ամիսներին:
Կինշասայում հեղեղումների հետևանքով տասնյակ զոհեր
Կինշասայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, հեղեղումների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել։ Տուժածներին օգնություն ցուցաբերելու աշխատանքները շարունակվում են։
Կոնգոյում գրոհայինների հարձակումներ են տեղի ունեցել․ կան տասնյակ զոհեր
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գրոհայինների միաժամանակյա հարձակումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 21 մարզդ է մահացե։ Այս մասին հաղորդում է Actualite հրատարակությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել ԿԴՀ արևելքում՝ Բենիի տարածքում, գրոհայինների հարձակումների հետևանքով 36 զոհի մասին: Հրատարակության փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի դարձյալ Բենիի տարածքում։ Ենթադրվում է, որ այն կատարել են ADF…
Կոնգոյում ուղևորատար ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուղևորատար ինքնաթիռ է ընկել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքի օդանավակայանից քիչ հեռու: Այն ընկել է բնակելի շենքի վրա։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, զոհվել է առնվազն 23 մարդ: Ինքնաթիռը պատկանում է Busy Bee մասնավոր ընկերությանը, ավիաաղետի պահին ինքնաթիռում եղել են 17 ուղևոր և անձնակազմի 2 անդամ: Ոչ ոք ողջ չի մնացել: Շինության բնակիչների շրջանում ևս…
Մանեն օգնել է հավաքականի աշխատակցին տեղափոխել ջրի տարաները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն օգնել է անտարբեր չի մնացել Սենեգալի հավաքականի աշխատակցի նկատմամբ, ով տեղափոխում էր ջրով լի տարաները: Ֆուտբոլիստը դուրս է եկել հավաքականի ավտոբուսից և օգնել նրան տեղափոխել տարաները՝ վերցնելով մի քանի շիշ ջուր: Սոցցանցերում այս մասին գրառման տակ երկրպագուներից մեկը մեկնաբանություն է թողել՝ նշելով. «Մանեն այն քիչ խաղացողներից է, ում համա սա, կարծում…
Կոնգոյի ԴՀ-ում ավելի քան 1500 մարդ է մահացել Էբոլա վիրուսից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով մահացածների թիվն անցյալ տարվա հուլիսից ի վեր գերազանցել է 1500-ը: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 1390 մահացածի մասին: «Իրադրությունը 2019 թվականի հունիսի 23-ի դրությամբ հետևյալն է. ընդամենը վարակման 2 հազար 239 դեպք՝ 2 հազար 145-ը՝ հաստատված և 94-ը՝ հնարավոր, 1506 մահացած…
Ուգանդայում Էբոլայի դեմ պատվաստում են անցկացնում
Ուգանդայում պատվաստում են անցկացնում Էբոլա տենդի դեմ։ Հիվանդությունը երկիր է թափանցել Կոնգոյից, որտեղ գրանցվել է այս հիվանդության լուրջ բռնկում: Anadolu Ajansi-ն հայտնում է, որ պատվաստումն անցկացնում են Կոնգոյի, Կագանդոյի, Բվերայի և Մպոնդվեի սահմանին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Ուգանդայում գրանցվել է Էբոլայի 96 դեպք: Գրանցվել է նաև մահվան 2 դեպք՝ հունիսի 11-ին և 12-ին մահացել էին…
Կոնգոյի ԴՀ-ում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը
Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ է մահացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 751 մահացածների մասին: «Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ վարակվելու 1251 դեպք է գրանցվել՝ 1185 հաստատված և 66 հնարավոր, կա 803 մահացած և 371 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում…













