կոնգրեսականներ
Մակունցը ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է մի շարք կոնգրեսականների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունից։ Արցախի պետնախարարը Լոս Անջելեսում հանդիպել է քաղաքային խորհրդի անդամներին Հայաստան է գալիս ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը «Նոյեմբերի 2-ին Կոնգրեսի շենքում կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և Կոնգրեսի հայկական հարցերով…
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Մայիսի 24-ին կոնգրեսականների հղած նամակում նաև կոչ է արվում Բայդենին հրատապ կերպով վերանայել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու…
Ավելի քան 100 ԱՄՆ կոնգրեսականներ կոչ են անում պատժել Թուրքիային և Ադրբեջանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի ավելի քան 100 անդամներ պահանջում են դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ։ Նրանք կոչ են անում պատժել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին ռազմական հանցագործությունների համար։ ANCA-ից նշել են, որ ԱՄՆ ղեկավարությունը պետք է լսի իր գաղտնի ծառայություններին ու Կոնգրեսին և պատժամիջոցներ սահմանի…
Սենատից երկու դեմոկրատ նախաձեռնել է նոր հետաքննություն Դոնալդ Թրամփի դեմ
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից և Սենատից երկու դեմոկրատ նախաձեռնել է նոր հետաքննություն նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Նոր հետաքննությունը վերաբերում է մի շարք պաշտոնյաներին, այդ թվում՝ Պետդեպի ինսպեկտոր Սթիվ Լինիքին աշխատանքից հեռացնելու փաստին։ Կոնգրեսականները հայտնել են, որ նրանք հանդես են գալիս «ընդդեմ քաղաքապես մոտիվացված ազատմանը»։ Երկու դեմոկրատների կարծիքով՝ պետքարտուղար Մայք Պոմպեոն անձամբ…
Գվատեմալայի Կոնգրեսականները հյուրընկալվել են Արցախի ԱԺ-ում
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանային և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Հայաստանի Հանրապետության ԱԺ-ի պատգամավոր Սոս Ավետիսյանի ուղեկցությամբ։ Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության այցն Արցախ բարեկամության նոր հեռանկարներ է բացում՝…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալեց ԱՄՆ կոնգրեսականներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ շնորհակալություն հայտնելով ի նպաստ Հայաստանի և Արցախի նրանց գործադրած ջանքերի համար: ԱՄՆ կոնգրեսականները Հանրապետության նախագահին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների և ունեցած հանդիպումների մասին՝ նշելով, որ այցի շրջանակում եղել…
Անելու եմ ամեն ինչ, որ Արցախն ունենա այն ապագան, որին ձգտում է որպես Հայաստանի մաս․ ԱՄՆ կոնգրեսական
Հոկտեմբերի 8-ին Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախի,…
Դավիթ Տոնոյանը հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականներին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը, Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում…
ԱՄՆ-ում պահանջում են նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ՝ Մոսկվայի ցույցերի ձերբակալությունների համար
ԱՄՆ-ի 11 սենատոր, որոնք ներկայացնում են թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունները, կոչ են արել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանն ու Առևտրի նախարարությանը նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքական հետապնդումների և զանգվածային ձերբակալությունների: Իրենց նամակում, որը հասցեագրված է Սպիտակ տան վարչակազմի առանցքային անդամներ պետքարտուղար Մայք Փոմփեոյին և առևտրի նախարար Սթիվ Մնուչինին, ազդեցիկ սենատորներ Բեն…
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունն` ուղղված հայկական հարցի և արցախյան հիմնախնդրի…
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ տիար Հովհաննես Հովհաննիսյանի, տիկին Գայանե Աբրահամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի: Ողջունելով ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին…
ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության
ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ դա կապված է շարունակական շաթդաունի հետ: Լրատվամիջոցը հաղորդում է, որ հունվարի 17-ին Սպիտակ տունն արգելել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին՝ Նենսի Փելոսիին, օգտագործել ռազմական ինքնաթիռը Աֆղանստան մեկնելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը չեղարկել…












