կոնյակ
Մոնղոլիայի շուկան պաշտոնապես բացվում է Հայաստանի համար՝ ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ստորագրվելիք ժամանակավոր առևտրային համաձայնագրի շնորհիվ։ Դեկտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը, որը հնարավորություն կստեղծի էականորեն նվազեցնել մաքսատուրքերը և ապահովել արտահանման ծավալների աճ։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել առևտուրը՝ նվազեցնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները։ Այն կոչված է աջակցելու ԵԱՏՄ անդամ երկրների…
Կոնյակը սպիտակ խաղողի գինու կրկնակի թորումից ստացված խմիչք է, որը հնեցվում է կաղնու տակառներում: Մնալով կաղնու տակառի մեջ՝ կոնյակը ձեռք է բերում անհավանական գեղեցիկ սաթի գույն, յուրահատուկ համ և նրբագեղ բույր: Միակ նյութը, որով պատրաստվում են կոնյակի հնեցման տակառները, կաղնու փայտն է: Կաղնին պետք է յուրահատուկ լինի, Լիմուզենի անտառներից, որը գտնվում է Կոնյակ քաղաքից 150…
Պահպանեք ձեր առողջությունը: Առաջարկում ենք իմունիտետը բարձրացնող մեկ այլ բաղադրատոմս: Վերցնել 35 գրամ ալոեի (aloae vera) տերև, մաքրել եզրերի փշերը, կտրատել և հարել բլենդերով, որից հետո ավելացնել 50 գրամ մեղր, խառնել մինչև դառնա շիլայանման և ավելացնել 6 ճաշի գդալ (կոնյակ) հունական ընկույզի փայտից հայկական տակառների հայկական խմիչք, լավ խառնել և օգտագործել ուտելուց 1 ժամ առաջ՝…
Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ընկերություն, որը զբաղվում է ապակիների արտադրությամբ, իսկ բոլորովին վերջերս սկսել է գործել կոնյակի գորածարանը: «Ընկերության սեփականատեր Մելիք Մանուկյանը շրջայցի ընթացքում…
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Մեկ պացիենտ դուրս է գրվել: Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Նշվում է,…
Այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ «Պռոշյան կոնյակի գործարան»-ի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը հայտնեց, որ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։ Նա ասաց, որ գործարանն ուներ մոտ 200 աշխատակից, մահացել է մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող ձեռնարկության տնօրենը: Մնացած չորս վիրավորների մասով Արմեն…
ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը տեղեկատվություն է հայտնում «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մասին: Տուժածները տեղափոխվել են Երևան «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի…
ՀՀ վվարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետեւանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները: Ընկերությունների ներկայացուցիչները կարևորել…
Sotheby’s աճուրդի տունը վաճառելի աշխարհի ամենահին կոնյակներից մեկը համարվող Gautier Cognac 1762-ը, հայտնում է eadaily.com-ը։ Նշվում է, որ այս կոնյակներից աշխարհում ընդամենը 3 շիշ կա, որոնցից մեկը մայիսի 28-ին վաճառվածն է։ Աճուրդը մեկնարկել է մայիսի 24-ին ու ավարտվել 4 օր անց։ Ըստ աղբյուրի՝ գնորդը մնացել է գաղտնի, ինչպես նաև չի հրապարակվել, թե ովքեր են եղել…
Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։ CIIE ցուցահանդեսն այս տարի անց է կացվում երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել…
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook-ի էջում հայտարարություն է տարածել: «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում: Վերլուծվում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանձնաժողովը հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով: Կատարվում են վերլուծություններ ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարների, մթերվող խաղողի ծավալների և արտադրական…
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գործող «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ-ում արտադրված պանիրները, որոնք հասունանում են գինու և կոնյակի մեջ, մեծապես արժանանում են արտասահմանցի զբոսաշրջիկների ուշադրությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊԸ տնօրեն Արման Միքայելյանը, ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին: Այստեղ հատուկ տեխնոլոգիաներով պատրաստվում է յոթ տեսակի պանիր, և ողջ տեսականին հիմնականում սպառվում է օտարերկրյա զբոսաշրջիկների…
Ֆրանսիայում սաստիկ հրդեհը 250 000 լիտր կոնյակ է ոչնչացրել։ Ալկոհոլն այրվել է Շարանտա դեպարտամենտի մառաններից մեկում։ Հրդեհն ընդգրկել է ֆոտոէլեկտրական վահանակները և տարածվել է 200 քառակուսի մետր մակերեսով մառանի, հարակից տան և 1000 քառակուսի մետր մակերեսով ցախատան վրա, փոխանցում է BFMTV-ն։ Հրդեհը մարել են 70 հրշեջներ։ Աղետից խուսափելու համար հրշեջները կտրել են դեպքի վայրից ոչ…
Հաագայի Crown Plaza Promenade հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել Dimplomat Magazine-ի կողմից կազմակերպված ամենամյա Diplomats Wine Extravaganza փառատոնը, որին առաջին անգամ ներկայացված է եղել Հայաստանը՝ ի դեմս Royal Beverages Group ընկերության կողմից ներմուծվող հայկական արտադրության գինու, կոնյակի և օղու լայն տեսականու։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ գինու փառատոնին մասնակցել է…
Կոնյակագործությունը հարվածի տակ է. Տնտեսվարողները դիմում են վարչապետին Օրենքի փոփոխությունն արդյունավետ չէ. Կոնյակագործների առաջարկը վարչապետին Դիմում վարչապետին. Կոնյակագործները մշակել են նախագիծ Փաստաթուղթ՝ կոնյակագործությունը զարգացնելու համար. մասնագետները դիմում են վարչապետին Նոր օրենքի վնասները. Կոնյակագործները առաջարկ են ներկայացնում վարչապետին Փետրվարի 6-ին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հերթական հանդիպումը կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ էր:…