fbpx
Ժամանց

Աշխարհի կոնյակի քանի տոկոսն է արտահանվում Ֆրանսիայից․ ինչ գիտեք խմիչքի մասին

Կոնյակը սպիտակ խաղողի գինու կրկնակի թորումից ստացված խմիչք է, որը հնեցվում է կաղնու տակառներում:

Մնալով կաղնու տակառի մեջ՝ կոնյակը ձեռք է բերում անհավանական գեղեցիկ սաթի գույն, յուրահատուկ համ և նրբագեղ բույր:

Միակ նյութը, որով պատրաստվում են կոնյակի հնեցման տակառները, կաղնու փայտն է:

Կաղնին պետք է յուրահատուկ լինի, Լիմուզենի անտառներից, որը գտնվում է Կոնյակ քաղաքից 150 կմ հեռավորության վրա:

Տակառները պատրաստվում են առանց գեթ մեկ մեխի:

Կոնյակի հնեցումը կարող է հասնել մինչև 100 տարի և նույնիսկ ավելի շատ: Այսպես, «Ռիչարդ Հենեսի» կոնյակի խառնուրդում գոյություն ունի մի քանի կաթիլ 1800 թվականի կոնյակի սպիրտ:

Աշխարհի կոնյակի 95 տոկոսն արտահանվում է Ֆրանսիայից:

Սպիտակ խաղողի հիմնական տեսակը, որից արտադրվում է կոնյակը, հանդիսանում է Ունի-Բլանը:

Հնեցման առաջին տարիներին կոնյակի սպիրտի հատկանիշները փոխվում են. այն դառնում է ավելի մուգ, իսկ համը՝ ավելի փափուկ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ