Կոստա Ռիկա
Պանամայում՝ Կոստա Ռիկայի հարևանությամբ, բարձր ուժգնությամբ երկարաշարժ է գրանցվել։ Այս մասին են վկայում երկու երկրների սեյսմոլոգիական կենտրոնների ֆիքսած տվյալները։ Պանամայից հայտնում են, որ ցնցումները ունեցել են 6,4 մագնիտուդ ուժգնություն։ Էպիկենտրոնը 10 կիլոմետր խորությամբ է։ Իսկ Կոստա Ռիկայից հայտնում են 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
Ակտիվացել է Կոստա Ռիկայի 5 խոշոր հրաբուխներից մեկը՝ Ռինկոն դե լա Վիեխան, որից հունիսի 29-ին, մոխրի՝ շուրջ 2 կիլոմետրի հասնող սյուն է արտանետվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հասցված վնասների ու տուժածների մասին տվյալներ չկան։ Տեղի իշխանությունները խորհուրդ են տվել հրաբուխի շրջակայքում ապրող բնակչությանը գետերից հեռու մնալ, քանզի արտանետված մոխիրը կարող է լցվել գետերը։
Պանամայում՝ Կոստա Ռիկայի հետ սահմանի մոտ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը գտնվել է Պրոգրեսո քաղաքից 3 կմ հարավ-արևելք: Օջախը 30 կմ խորության վրա էր:
Մադրիդի«Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ամռանը մտադիր է հեռանալ ակումբից: Այս մասին հաղորդում է Football Espana-ն: Կոստառիկացի դարպասապահը, սակայն նշել է, որ միայն մի դեպքում կհեռանա՝ եթե մադրիդյան ակումբը լքի ազատ գործակալի կարգավիճակով: Այդ դեպքում «սերուցքայիններ»-ը պետք է 10 միլիոն եվրո վճարեն դարպասապահին, քանի որ հենց այդքան գումար կվաստակեր նա, եթե մինչև պայմանագրի ժամկետի լրանալը մնար…
Պանամայի և Կոստա Ռիկայի սահմանին տեղի է ունեցել 6,1 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժ տեղի է ունեցել գիշերը, 12 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեից 201 կմ հարավ-արևելք: Տուժել է 5 մարդ, որոնցից 3-ը անչափահասներ են: Ստորգետնյա ցնցման հետևանքով ավերվել ու վնասվել են մի քանի բնակելի շինություններ։
Մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ…
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ձևավորման հարցը: Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Կոստա Ռիկայի հետ բարեկամության խմբի կազմավորման նպատակը Լատինական Ամերիկայում Հայաստանի դրական կերպարի ամրապնդումն է և պայքարն ադրբեջանական քարոզչության դեմ, որն ուղղված է ընդդեմ հայերի։ Ըստ Ռուբինյանի՝ վերջին տարիներին Ադրբեջանը, օգտվելով…
Ավելի քան 1,4 տոննա կոկաին են բռնագրավել Կոստա Ռիկայում՝ թմրաթրաֆիքի դեմ պայքարի հատուկ գործողության շնորհիվ: Առափնյա պահպանության ուժերի աշխատակիցները երկրի հարավային ափերի մոտ կալանել են արագընթաց մոտորանավակ, որը թմրանյութերի խոշոր խմբաքանակ էր փոխադրում, հայտնել է EFE գործակալությունը՝ հղում անելով կենտրոնամերիկյան հանրապետության ՆԳՆ-ի հայտարարությունը: Ձերբակալվել են երեք կոլումբիացի, որոնք ուղեկցում էին մաքսանենգ բեռը: Կոստա Ռիկայի իշխանությունների…
Կոստա Ռիկայի նախկին նախագահ և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Օսկար Արիասը կասկածվում է սեռական ոտնձգությունների համար, հայտնել է Teletica հեռուստաալիքը: ԶԼՄ-ի տվյալով՝ Կոստա Ռիկայի դատախազությունը ոտնձգությունների վերաբերյալ դիմում է ստացել քաղաքացիական ակտիվիստուհուց՝ Ազգային ազատագրման կուսակցությունից նախկին պատգամավորի դուստրից: Այդ դիմումի համաձայն, հանցագործությունը կատարվել է 2014 թվականի դեկտեմբերին Արիասի տանը: Կնոջ խոսքով, որն այն ժամանակ 30…