կոտայք
Երևանի, Կոտայքի և Տավուշի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա, Կալինինի, Գետափնյա, Կամոյի, Վասիլևի, Օրջոնոկիձեյի, Կամարինի, Լերմոնտովի, Աբովյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի և Նուռնուսի ամառանոցային թաղամասի գազասպառողների…
Կդադարեցվի Սյունիքի և Կոտայքի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Շաղատ, Բալաք, Անգեղակոթ, Մուցք, Սառնակունք, Ծղուկ, Գորայք, Սպանդարյան բնակավայրերի գազասպառողների, «Ա․Կ․ Կազ» և «Նորաշ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Կամարիս գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Կոտայքի Ջրվեժ գյուղում ական է հայտնաբերվել
Մայիսի 25-ին՝ ժամը 10։29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում նկատել են արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։ «Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության…
Կոտայքի մարզի համայնքներում նախատեսվում է կառուցել բնապահպանական, էներգետիկ, տնտեսական առաջին կայուն համայնքը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում «Հայփրոսփեքթ» ՓԲ ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին hայտնել է նախարարությունը։ «Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների, Էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության և կադաստրի պետական կոմիտեների գործընկերները: Նպատակն ընկերության կողմից առաջարկվող ծրագրի շնորհանդեսի ներկայացումն է եղել, որպեսզի ՀՀ կառավարության անդամները ծրագրի մասին…
Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ․ Սանոսյան
Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Վերջապես կարողացանք երկու մարզերում տրանսպորտային ցանցի մրցույթներ հայտարարել։ Երկու մարզում է հաջողվել իրականացնել՝ Կոտայքի մարզում մրցույթն ավարտվել է հոկտեմբերին և Արմավիրի մարզում նոյեմբերի 9-ին։ Առաջին մրցույթին մասնակիցներ չկային, ստիպված ենք եղել բաժանել…
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը
Հոկտեմբերի 10-ին Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնել է, որ հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ «Նշենք նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։ Մոսկվայում բացվել է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը Վանդալիզմի է ենթարկվել Չարենցի Կամար հուշարձանը…
16-ամյա աղջնակը անհետ կորած է համարվում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության Կոտայքիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Մոնիկա Մինասյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ոստիկանությունը նրա մասին տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել Կոտայքի կամ մոտակա բաժին։
Ներկ են լցրել Քաղսի գյուղում Վլադիմիր Պուտինի պաստառի վրա
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը և հայտնել, որ ինքը ՌԴ նախագահի նկարով պաստառ է պատվիրել, որը գովազդային վահանակով տեղադրված է Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վարչական տարածքի Ճանապարհային ոստիկանության նախկին հենակետի մոտ: Հաղորդման ներկայացնելու օրը նա նկատել է, որ պաստառի վրա ներկ է լցված: Վնասի չափը…
Վանդալիզմի է ենթարկվել Չարենցի Կամար հուշարձանը
Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնում է, որ Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։ «Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է»,-ասված է գրառման տեքստում։
Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության երաշխիքներ. ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է Կոտայքի մարզի երկու բնակիչների անհետանալու հարցին։ «ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է ՀՀ ԱԱԾ-ի հետ: ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում…
Վերին Պտղնիում ասֆալտապատման աշխատանքներ են
Սեպտեմբերի 9-ին ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը հայտնել է, որ Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Վերին Պտղնի համայնքում ընթացքի մեջ են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: «Ասֆալտապատվում են համայնքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքը, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 3-րդ փողոցն ամբողջությամբ, ինչպես նաև Նորավան թաղամասի 4-րդ փողոցը: Գողթում կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ) Ծովազարդ համայնքում ասֆալտապատման…
Հոսանքազրկումներ Երևանում և 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք՝ 9-16 մուտքեր, 11։00-17։00 Ուլնեցի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ 5-րդ, 6-րդ փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Արևադաշտ, Արտամետ,…
Գազանջատումներ Կոտայքի մարզում
Գազպրոմ Արմենիան հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի և Նոր Գեղի գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվում է Հատիսի պողոտան
Օգոստոսի 11-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանը տեղեկացրել է, որ համայնքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է: «Պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև՝ ամբողջությամբ արդիականացվել…
Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են թաղամասեր
Օգոստոսի 11-ին Կոտայքի մարզպետարանը հայտնել է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև՝ համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին: «2020 թվականի սուբվենցիայով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ (45%-55%) իրականացվող ծրագրի շրջանակում ավարտվել են Առինջի ներհամայնքային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է շուրջ…















