կրթության և գիտության նախարարություն

  • ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ նշել էր,որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում: «Այս խնդրի հետևանքով…

    Բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ խոսնակ
  • Ինչու՞ է գործարկվում առցանց համակարգը։ Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած…

    Հաճախ տրվող հարցեր առաջին դասարանցիների առցանց հերթագրման վերաբերյալ. ԿԳՆ
  • Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հայտագրումը քաղաքացիները կարող են կատարել համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am/ կայքում: Նկատի ունենալով, որ որոշ քաղաքացիներ կարող են ունենալ տեխնիկական խնդիրներ, Կրթության և գիտության նախարարությունը Երևանի բոլոր վարչական շրջաններում առանձնացրել է մեկական ավագ դպրոց, որտեղ յուրաքանչյուր աշխատանքային օր քաղաքացիները կարող են ստանալ խորհրդատվություն և աջակցություն: Այդ նպատակով…

    Երևանի մի շարք ավագ դպրոցներ կաջակցեն առցանց հայտագրում կատարել
  • STEM առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) հանրակրթության պետական չափորոշիչները կվերանայվեն, ինչի նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է ազգային փորձագետների մրցույթ։ Ծրագիրն իրագործվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Հայաստանում նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում։ Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն…

    Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն. ԿԳՆ-ն հայտարարում է փորձագետների դիմումների ընդունելություն
  • ՀՀ կրթության և գիտության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով այն հոդվածը, որտեղ նշվում է, որ ԿԳ նախարարը հրահանգ է տվել աշխատանքից ազատել բոլոր տնօրեններին: «Հարգելի գործընկերներ, Այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում է իբր բոլոր տնօրեններին աշխատանքից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրահանգի մասին, իրականությանը չի համապատասխանում։…

    ԿԳՆ-ից հերքել են դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու հրահանգի մասին լուրը
  • ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայիսի 6-ին տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալները, ստորաբաժանումների և համակարգի կառույցների ղեկավարները: Մինչև խորհրդակցության մեկնարկը Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանին՝ համատեղ աշխատանքի համար և պարգևատրել ԿԳՆ շնորհակալագրով: «Վստահ եմ, որ մասնագիտական դաշտում…

    Գործակարգավարական խորհրդակցություն ԿԳՆ-ում
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք. Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի: Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան…

    Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է
  • ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից: Այս պահին անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալների առկայությունը՝ https://stugum.emis.am/ կայքի միջոցով: Ստուգումը կատարելիս հնարավոր է ստանաք հետևյալ հաղորդագրությունները՝ -Ծնողի ՀԾՀ դաշտում մուտքագրված ՀԾՀ-ով բնակչության պետական ռեգիստրում տվյալներ չեն հայտնաբերվել։ Խնդրում ենք դիմել Ձեր անձնագրային…

    Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրումը կսկսի գործել մայիսի 15-ից
  • Զարթոնք համայնքի բնակիչները երկուշաբթի բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ: Նրանք պահանջում են, որ հրաժարական տան դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը, և որ ուսուցիչների ատեստավորում անցկացվի: Հիշեցնենք, որ Զաթոնքի միջնակարգ դպրոցի տնօրենը հրաժարական տված համայնքապետի դուստրն է: Հենց նրա որդին է ապրիլի 13-ի առավոտյան կրակել համագյուղացիների ուղղությամբ: Հրազենից կրակոցներ արձակած երիտասարդը պատմության ուսուցիչ է: Բողոքի ակցիա իրականացնողները…

    Զարթոնքի բնակիչները բողոքի ակցիա կանեն ԿԳՆ-ի մոտ
  • Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը`…

    ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը
  • Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն’ ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ, բ) գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան և (կամ) դոցենտի կոչում…

    Մրցույթ՝ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար
  • ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: Երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուները կքննարկեն կրթության…

    Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
  • ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն հասարակությանը կբարձրացնի որակական նոր մակարդակի: Համերաշխություն, սեր և հանդուրժողականություն, ահա այս արժեքներն են, որ տարիներ շարունակ պակասել են…

    ԿԳՆ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցեն ներառական կրթության ապահովման ուղղությամբ