կրթություն
Մայիսի 26-ին ՀՀ-ում կանցկացվեն 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունները
Մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու են 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունները։ Ի դեպ, հիմնական դպրոցի ավարտական` 9-րդ դասարանի քննությունն այս տարի առաջին անգամ է անցկացվելու կենտրոնացված կարգով: Ծավալները շատ մեծ են լինելու, քանի որ միասնական քննությունների սկզբունքով գիտելիքի ստուգմանը մասնակցելու է 9-րդ դասարանն ավարտող շուրջ 32 հազար աշակերտ։ Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունն…
Երևանի ավագ դպրոցների սաներին հյուրընկալել են քաղաքապետարանում (ֆոտոշարք)
Քաղաքի կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ, համայնքի առջև ծառացած խնդիրներ ու դրանց լուծման ուղիներ. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի մոտ հյուրընկալված մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին տարբեր հարցեր էին հետաքրքրում: Հանդիպման նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է: «Այսպիսի հանդիպումները պետական հաստատություններում, պետական պաշտոնյաների հետ՝ քաղաքացիական դիրքորոշում ունեցող շրջանակների համար դաստիարակում է այն քաղաքացին, որով Հայաստանը վաղը…
Ֆինանսատնտեսագիտական և բիզնես հմտությունների զարգացման խաղ-մրցույթ
Ամփոփվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ կազմակերպած ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի եզրափակիչ փուլը: Ծրագրին մասնակցել են ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի ավելի քան 350 դպրոց: Յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից կիսաեզրափակիչ փուլ է անցել 1 հավաքական թիմ, որոնցում ընդգրկված են եղել 10-11-րդ դասարանների 5-ական աշակերտներ: Մրցույթի նպատակն…
ԿԳՆ-ն գործարկում է առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը՝ hayt.emis.am-ը
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով: ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի /ԿՏԱԿ/ տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել են առցանց համակարգը, որը գործարկվելու է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին: Ներկայացնելով համակարգը`…
Հայ-շվեցարական համագործակցության հեռանկարներ` կրթության ոլորտում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին: Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական փոխգործակցության նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հայտարարված կրթության ոլորտը տնտեսական…
Բացվել է «Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
«Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվել է «Կրթություն և կարիերա էքսպո-2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հանրությանը ներկայացնել կրթական ծրագրեր իրականացնող միջազգային և տեղական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կատարած…
Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարի հետ
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է այդ երկրի գիտության, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաև գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու…
Գիտակրթական ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է,…
ԿԳ նախարարը հանդիպել է Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է,…
ԿԳՆ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցեն ներառական կրթության ապահովման ուղղությամբ
ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն հասարակությանը կբարձրացնի որակական նոր մակարդակի: Համերաշխություն, սեր և հանդուրժողականություն, ահա այս արժեքներն են, որ տարիներ շարունակ պակասել են…
Քննարկում՝ «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով
«Յուրաքանչյուր մարզային այցելության ժամանակ մենք բախվում ենք հեռավոր գյուղերում կրթության խնդիրներին և բացերին: Գյուղական բնակավայրերում առկա են դպրոցների շենքային անբարենպաստ պայմաններ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության բովանդակության և որակի վրա»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` Հոդված 3 ակումբում Factor.am տեղեկատվական կենտրոնի նախաձեռնած «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» քննարկման…
Հայաստանից 2 ծրագիր ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող
Հայաստանից 2 ծրագիր այս տարի ճանաչվել է «Հորիզոն-2020» Թվինինգ ծրագրի հաղթող: «Հորիզոն-2020»-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Ինչպես օրեր առաջ հաղորդել էինք, ծրագրերից մեկը հաղթել…
Ուսուցիչները պետք է սովորեն աշխատել հատուկ կարիքով երեխաների հետ. ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթության անցում կատարելու հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը: Աշխատանքային խմբի ղեկավար, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին զեկուցվել են նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, խմբի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները` նախորդ նիստում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացրած…
ԿԳ նախարարի տեղակալն ընդունել է եվրոպական կենտրոնի փորձագետներին
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն այսօր ընդունել է Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին` Իլզե Ջակոբսոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Արման Ղազարյանը: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում և ընդգծել, որ ՀՀ կրթության և գիտության…














