կրթություն
Թումանյանական փառատոն՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին էր նվիրվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա փառատոնը, որին առաջին օրը մասնակցել են Դիլիջանի թիվ 6, թիվ 4 և կենտրոնական դպրոցների, իսկ երկրորդ օրը՝ Հաղարծնի, Գոշի, Դիլիջանի թիվ 5 և ավագ դպրոցների թատերախմբերը: Փառատոնի մասնակիցներին ողջունել և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձն է փոխանցել մարզպետարանի կրթության, մշակույթի…
Ես Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում․ ԿԳ նախարար
Մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վարչապետի՝ մարտի 25-ին արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն: Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին էր, նախարարը պատասխանեց, որ մամուլում եղած արձագանքներում հստակ մատնանշվել է, թե ում մասին…
Ամփոփվել են առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները
Մարտի 25-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած՝ Կապանի և Քաջարանի տարածաշրջանների աշակերտներին Սյունիքի մարզպետի դիպլոմներ հանձնվեցին: Մինչ այդ արարողությունը Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն ամփոփեց մարզային փուլի արդյունքները: Օլիմպիադաներն անց են կացվել հանրակրթական 16 առարկայից. մեր մարզում օլիմպիադաների տարածքային…
Իտալական դիզայնի համաշխարհային օրերին նվիրված ցուցահանդես և վարպետաց դաս
Իտալական դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) այսօր բացվել է իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, շինարարներ, դիզայներներ, բուհի դասախոսներ…
Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով հանձնաժողովի բյուրոյի անդամ
ՀՀ ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Հայաստանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով հանձնաժողովի բյուրոյի անդամ: «Քիչ առաջ ընտրվեցի Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության հարցերով կոմիտեի բյուրոյի անդամ: Նշեմ, որ կոմիտեի անդամ 50 պետություններից միայն 4-ն են դելեգատների ներկայացմամբ ընտրվում Բյուրոյի անդամ: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է…
Ուսանողական վարկերի տոկոսադրույքը կնվազի
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարության քննարկմանը ներկայացրեց ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի փոփոխմանը վերաբերող նախագիծ: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրի շրջանակում ներկայում վարկավորմամբ զբաղվում է 10 առևտրային բանկ: Նախարարն ասաց՝ մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14 հազար 231 վարկ՝…
Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու…
Եվրոպական միությունն ամրապնդում է աջակցությունը Հայաստանի կրթական ոլորտին
Եվրոպական միությունը մարտի 18-ին հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ և նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար: Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվական բաժնից, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարևանության և…
Հայաստան-Քուվեյթ. Կրթական համագործակցության ընդլայնման ներուժն առկա է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին: Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի…
ԿԳՆ-ն գերմանական ընկերության հետ հուշագիր է ստորագրել՝ Պոլիտեխնիկում նոր առարկա ներդնելու մասին
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «ԿՆԱՈւՖ Արմենիա» ընկերությունը համագործակցության հուշագիր են կնքել: Հայտնի է, որ հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և «ԿՆԱՈւՖ Արմենիա»-ի տնօրեն Գագիկ Ջրբաշյանը: Հայտնում է Արմենպրես լրատվական գործակալությունը: «Վերջին ամիսներին մենք շատ աշխատանքներ ենք տարել, որպեսզի բիզնեսին բերենք կրթության ոլորտ, համագործակցենք ու մեր կրթական ծրագրերն ու ծառայություններն առաջարկենք…
Վրաստանում բարձր որակավորման համալսարաններ են լինելու. Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ` Վրաստանում բարձր որակավորման համալսարաններ են լինելու, և «երեխաներին արտասահման ուղարկելու անհրաժեշտություն չի լինի»: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։ Վարչապետն ազգային գրադարանում «Կրթություն․ճանապարհ դեպի ազատություն» ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում կբացվեն այնպիսի բուհեր, որտեղ երիտասարդները կկարողանան ստանալ ամենապահանջված մասնագիտությունները, կստանան ազգային սերտիֆիկատ ու կկարողանան աշխատանքի անցնել աշխարհի յուրաքանչյուր…
Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում զարգացման երկու կենտրոն է բացվել 21/02/2019
Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է բարելավել 17-20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, բրիտանական խորհրդի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում նախատեսվում է միջին մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներին լրացուցիչ դասընթացների միջոցով աջակցել աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային…
Նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի․ Արայիկ Հարությունյանի արձագանքը ՀՅԴ-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին: Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն: Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի…
«Կառավարության միջնորդությամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ», – վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Կառավարության միջնորդությամբ և քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ: Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել…














