հակամարտություն
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին: Նշենք, որ այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Ավստրիա։ Եվ վաղը Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Զոհրաբ Մնացականյան. «Արցախի վերադարձը բանակցային սեղան չի կարող փակուղի մտցնել»
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին Արցախի Հանրապետության վերադարձը չի կարող այն փակուղի մտցնել: Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե բանակցային ձևաչափի փոփոխությունն անընդունելի է: «Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի է տանելու, որովհետև մենք մնում…
Պատերազմն ինքնաոչնչացում կդառնա. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
Պակիստանը հույս ունի, որ Հնդկաստանի հետ լայնածավալ հակամարտությունից կհաջողվի խուսափել, հակառակ դեպքում` այդ պատերազմը կհանգեցնի «փոախադարձ ինքնաոչնչացման: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մոհմուդ Քուրեշին. հայտնում է РИА Новости-ն: «Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Դա կլինի փոխադարձ ինքնաոչնչացում: Պակիստանը երբեք չի ձգտել իրավիճակի սրմանը, երբեք չի ձգտել…
Ուկրաինան աշխարհի ամենաականապատված երկրներից է․ ՄԱԿ
Դոնբասում ընթացող հակամարտության պատճառով Ուկրաինան ներառվել է աշխարհի ամենաականապատված երկրների թվում։ Այս մասին Twitter-ում հայտնել է մարդասիրական հարցերը համակարգող ՄԱԿ-ի վարչության (UN OSHA) մամուլի ծառայությունը։ «Ուկրաինա․ երկրի արևելքը դասվում է աշխարհի ամենաականապատ տարածքների թվին։ Երրորդ տարին անընդմեջ այնտեղ դիտվում են ականների պայթյունի՝ աշխարհում ամենամեծ թվով դեպքերը»,- ասվում է հաղորդագրությունում։ ՄԱԿ-ում նշել են, որ զինված հակամարտության…
Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն սկսվել․ վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ: Այս մասին Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, Փաշինյանն ասել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր…
Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել և շեշտում է, որ դա պահանջում է, որպեսզի դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը կարծիք հայտնեց, որ խոսքերին…
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն. Անգելա Մերկել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն, այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Կարծում եմ՝ միշտ լավ է, երբ միասին բանակցվում և խոսվում է, բայց եկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն, որպեսզի խոսքից գործի անցնեն։ Շատ քաջ քայլ է, որ…
Բանակցություններին Արցախի միանալը քննարկել ենք Մամեդյարովի հետ․ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին հենց Արցախի մասնակցության հարցը։ Եռաբլուրում լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։ «Այս բոլոր հարցերը, բնական է՝ հնարավորությունների սահմաններում, քննարկման առարկա է։ Մյուս կողմն էլ ունի իր դիրքորոշումը։ Նայեք, 20 տարի ձևավորված է եղել…
«Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ», – Զոհրաբ Մնացականյան
«Այն, ինչ մենք անում ենք, անում ենք բավական բաց և թափանցիկ: (Եթե նոր փաստաթուղթ լիներ-խմբ.) դուք կիմանայիք», – Եռաբլուրում լրագրողների հարցին պատասխանելիս ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ բացատրելով, որ Արցախյան հակամարտության բանակցային սեղանին նոր փաստաթուղթ դրված չէ, թեև բանակցային ամբողջ բովանդակությունը չեն կարող բացահայտել։ Մնացականյանը նշեց, որ չկա որևէ դրվագ, որով առաջ շարժվեն ու հասարակությանը տեղյակ չպահեն։
ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի ԼՂ հակամարտության կարգավորման համար
Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու համար, բայց ժամանակային սահմանափակում պետք չէ դնել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ղարաբաղյան հակամարտությունը 2019-ին կարգավորվի` հաշվի առնելով Բաքվի լավատեսությունն այս հարցում։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Բաքուն…
ԼՂ հակամարտության հարցում Մոսկվան կողմ է Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ռուսական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մենք շարունակում ենք աշխատել Մինսկի խմբի ֆորմատով։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է ու ելնում է հակամարտության խաղաղ կարգավորման անփոխարինելիության սկզբունքից՝ երկու կողմերի համաձայնության պայմանով», – ասաց ՌԴ դեսպանը։ ՌԴ դեսպանի խոսքով՝ այս առումով իրենց աշխատանքի առաջնահերթություններից…
«Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել»,- Իլհամ Ալիև
Asekose.am-ը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2018թ. սպորտային իրադարձությունների արդյունքներին նվիրված միջոցառման ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, ասել է. «Կարծում եմ՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Կան նման հայտարարություն անելու բոլոր հիմքերը»,- նշել է Ալիևը: Նրա խոսքով՝ այդ հիմքերն են «Ադրբեջանի աճող ուժը, ներուժը, տնտեսական ու քաղաքական…
«Կոչ ենք անում քարոզարշավի ժամանակ բացառել Արցախի հետ կապված բոլոր տեսակի շահարկումները», – Արցախի նախագահի խորհրդական
«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներքաղաքական դաշտում Արցախի շուրջ սկսված որոշակի քննարկումները որևէ կերպ չեն կարող ազդել հայ ժողովրդի միասնականության և, առավել ևս, Արցախի ու Մայր հայրենիքի իշխանությունների ունեցած ջերմ, բացարձակ փոխվստահության վրա հիմնված և ամենաբարձր մակարդակի հարաբերությունների…













