հակոբ սիմիդյան
Այսօր Օդերևութաբանի օրն է. Շրջակա միջավայրի նախարարի շնորհավորանքը
Հայաստանի Հանապետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի շնորհավորական ուղերձ է հղել՝ Օդերևութաբանության համաշխարհային և ՀՀ Օդերևութաբանի օրվա առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄ նախարարության Facebook-ի էջից։ Կարգելվի լիազորված մարմնի հաստատած ցանկում ընդգրկված վայրի կենդանիների օգտագործումը կրկեսներում Ջուրը դառնալու է աշխարհում ամենաարժեքավոր հումքը․ այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է «Յուրաքանչյուր տարի մարտի 23-ին հիդրոօդերևութաբանական ողջ…
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ամանորյա ուղերձը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ամանորյա ուղերձով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Հաղթահարելով փորձություններ և դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների՝ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 30 տարեկան։ Մեր պետության 30-ամյակը առիթ էր վերագնահատելու մեր անցած ճանապարհն իր բոլոր ձեռքբերումներով ու կորուստներով և ուրվագծելու, քարտեզագրելու…
Սիգի խնդրով նախարար Հակոբ Սիմիդյանը Սևան ազգային պարկում է
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում խիստ վերահսկողության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին հետևելու նպատակով Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը «Սևան» ազգային պարկում է: «Նախարար Սիմիդյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը կարճ խորհրդակցություն են անցկացրել «Սևան» ազգային պարկի ղեկավար կազմի և վերահսկողության միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների…
Հայտնի են ՔՊ վաչության փոխնախագահները
«Քաղաքացիական պայմանագրի» նորընտիր վարչության այսօր տեղի ունեցած նիստում վարչության փոխնախագահներ են ընտրվել Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը: https://www.facebook.com/vahan.shirak/posts/3266001926759097
Հակոբ Սիմիդյանը, Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանն ընտրվել են ԱԺ խմբակցությունների քարտուղարներ
Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել, այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: «Խմբակցություններն ունեն ղեկավարներ ու արդեն նիստեր են արել ու ընտրել են նաև քարտուղարներ, ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Գևորգ Գորգիսյանը», –…
Հայտնի են դարձել «Իմ քայլը» դաշինքի ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուները
«Իմ քայլը» դաշինքն այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Այս մասին քննարկումից հետո լրագրողներին հայտնեց Ալեն Սիմոնյանը: Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանի թեկնածությունը: «Իմ…
Հակոբ Սիմիդյանը կնշանակվի «Իմ քայլը» դաշինքի խմբակցության քարտուղար. Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
«Կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները»,- ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լրատվամիջոցների տեղեկությունները, թե մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։…








