«Իմ քայլը» դաշինքն այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները:
Այս մասին քննարկումից հետո լրագրողներին հայտնեց Ալեն Սիմոնյանը:
Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» թեկնածուներ կառաջադրի նաեւ ԱԺ 10 հանձնաժողովներ ձևավորելու համար, իսկ գործադիրի հարցը դեռ որոշված չէ: