Հակոբ Սիմիդյանը, Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանն ընտրվել են ԱԺ խմբակցությունների քարտուղարներ

Հրապարակող՝

Հակոբ Սիմիդյանը, Արման Աբովյանն ու Գևորգ Գորգիսյանն ընտրվել են ԱԺ խմբակցությունների քարտուղարներ

Ամենադիտվածներ

Ազգային ժողովի խմբակցությունները քարտուղարներ են ընտրել, այսօր ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Խմբակցություններն ունեն ղեկավարներ ու արդեն նիստեր են արել ու ընտրել են նաև քարտուղարներ, ըստ այդմ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար է ընտրվել Հակոբ Սիմիդյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Արման Աբովյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար է ընտրվել Գևորգ Գորգիսյանը», – ասաց Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Լիլիթ Մակունցը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Գագիկ Ծառուկյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ Էդմոն Մարուքյանը։

Ամենաթարմ