համահայկական խաղեր
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բասկետբոլի տղամարդկանց՝ Գլենդել-Բևեռլի Հիլզ թիմերի հանդիպման մեծ ընդմիջմանը ցուցադրական մրցելույթ ունեցան ԲԿՄԱ-ի և ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող բասկետբոլիստները: Նրանց խաղին հետևւմ էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, որը ասաց, որ շատ ողջունելի է նման ակտիվությունը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, աջակցենք հաշմանդամություն ունեցող մարզիկներին, պարալիմպիկ խաղերի մասնակիցներին, որպեսզի նրանք իրենց հասարակության…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի հանդիսավոր փակմանը։ Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում մի շարք անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներին և պատվիրակություններին մրցանակների հանձնման արարողությունը։ «Լավագույն պատվիրակություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը,…
Եգիպտոսում ավելի քան 5000 հայերից կազմված համայնքի հանդեպ բացառիկ համակրանք ու բարեկամական տրամադրվածություն կա, և հայ լինելը համարվում է ազդեցիկ բրենդ: Ինչպես հաղորդում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանի հետ հանդիպման ընթացքում Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ներկայացրել են հայ համայնքի ներկայիս վիճակը: Զարեհ Սինանյանը…
Համահայկական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Երևանի թիմը: Երևանի թիմն ունի 110 մեդալ` 49 ոսկե, 31 արծաթե և 30 բրոնզե: Երկրորդ տեղում 27 մեդալով Գյումրին է` 10 ոսկե, 10 արծաթե և 7 բրոնզե: Եռյակը եզրափակում է Էջմիածնի թիմը` 20 մեդալ` 8 ոսկե, 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ: 7-րդ համահայկական ամառային…
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 5-11-ը Հայաստանում կայացել է Համահայկական hայագիտական 9-րդ օլիմպիադան: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի N 11 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի, Արցախի թիմի ղեկավար-կազմակերպիչ Լորետա Աբրահամյանն ասել է, որ օլիմպիադայի նպատակն է նպաստել սփյուռքի հայագիտական ոլորտներում գիտելիքի տարածմանը, առողջ մրցակցային պայմաններում երեխաների ստեղծագործական դրսևորմանը, առավել շնորհալի երեխաների հայտնաբերմանը: Նա…
Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներն այսօր առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ։ Այնուհետև պատվիրակությունը մեկնեց Գառնի և Գեղարդ՝ ազատ օրն այնտեղ անցկացնելու։
Համահայկական 7-րդ ամառային խաղերում Արագածոտնի մարզը ներկայացնող Արագածավանի «Արագած» ֆուտբոլային թիմն անցել է ¼ եզրափակիչ: Խմբային փուլում մեր թիմի մրցակիցներն են եղել Բառնաուլ, Բեյրութ, Սիդնեյ քաղաքների թիմերը(Արագածավան-Բառնաուլ՝0:3,Արագածավան-Բեյրութ՝6:0, Արագածավան-Սիդնեյ՝1:1):Ընդհանուր հաշվարկով մեր ընտրանին հավաքել է 4 միավոր և իրավունք նվաճել շարունակել մրցաշարը: Քառորդ եզրափակչում մեր թիմը կխաղա Մոսկվայի թիմի հետ: Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին:…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 10-ին հանդիպում է ունեցել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։
Անցած կեսգիշերին Ստեփանակերտում ավարտվեցին համահայկական ամառային 7-րդ խաղերի սպորտային պարերի մրցումները։ 5 տարիքային խմբերում տարբեր ծրագրերով խաղարկվող 27-ական մեդալների հավաքածուներից գյումրեցի մարզիկները նվաճեցին 6 ոսկե, 4 արծաթե, և 2 բրոնզե մեդալներ։ Օգոստոսի 8-ին բոլոր պատվիրակությունները Ստեփանակերտից կմեկնեն Երևան։ Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում։ Այս մասին…
Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տրվեց Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, ով պարգևատրվել է: ՀՖՖ նախագահը Համահայկական 7֊րդ ամառային խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո նշան շքանշանով: Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում, մասնակցել է Համահայկական ամառային յոթերորդ խաղերի հանդիսավոր բացման արարողությանը։ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման գեղարվեստական ծրագիրը և մարզական շքերթը դիտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայկ Նահապետի արժանապատիվ հետնորդներ, Հայ ժողովրդի հպարտ զավակներ, ողջունում եմ բոլորիդ։ Արցախի Հանրապետության մեծարգո…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ։ Վարչապետ Փաշինյանը, ողջունելով գործադիր կոմիտեի ներկայացուցիչներին, նշել է, որ ոգևորությամբ սպասում է այսօր երեկոյան կայանալիք պաշտոնական բացման արարողությանը, որը, կազմակերպիչների հավաստմամբ, բարձր և պատշաճ մակարդակի միջոցառում է լինելու։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, անդրադարձել է Արցախում Համահայկական ամառային յոթերորդ խաղերի անցկացման…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և ներկայացրել Համահայկական 7-րդ խաղերի մեդալները: Համահայկական ամառային խաղերի բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 21:00-ին, Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2377284729258575/?type=3&theater
Սիրելի՛ հայրենակիցներ, Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ, Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր, Այսօր դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում: Սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն…
Այս պահին Արագածոտնի մարզի պատվիրակությունն ուղևորվում է Արցախ՝ մասնակցելու Համահայկական 7-րդ ամառային խաղերին: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ խորհրդանշելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Համահայկական 7-րդ ամառային խաղերին Արագածոտնի մարզը ներկայացնում են Աշտարակ, Ապարան, Թալին, Ծաղկահովիտ և Արագածավան համայնքները՝ բազկամարտ, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, հրաձգություն, հեծանվավազք, ֆուտբոլ և մինի ֆուտբոլ մարզաձևերում: Հաջողություն…