համայնքապետարան
Անի համայնքի բնակիչները կրկին փակել են համայնքապետարանի մուտքը
Այսօր Անի խոշորացված համայնքի բնակիչները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները։ Նրանք կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներից փոխանցեցին, որ առավոտյան ժամը 8։30-ից փակել են համայնքապետարանի մուտքն ու թույլ չեն տվել աշխատակիցներին ներս մտնել։ Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, հանդիպելով ցուցարարների դիմադրությանը, հեռացել է տարածքից և այլևս աշխատավայր չի վերադարձել։ «Վերսկսել ենք մեր…
Ջերմուկի համայնքապետարանը հորդորում է տանիքների տակ մեքենաներ չկայանել
Ջերմուկի համայնքապետարանը ձյունածածկ մեքենաների լուսանկարներ է տարածել՝ հորդորելով տանիքների տակ ավտոմեքենաներ չկայանել: «Հարգելի ջերմուկցիներ և հյուրեր, Ջերմուկի համայնքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում, զգուշացնում և հորդորում է անմիջապես տանիքների ներքևի հատվածում ավտոմեքենաներ չկայանել: Եղանակային պայմանների հետևանքով կուտակվող ձյունը վտանգավոր է թե՛ անցորդների, թե՛ մեքենաների համար: Հատկապես երեխաներին նշված տարածքներից զերծ պահեք: Տանիքների արգելապատնեշների ապամոնտաժման աշխատանքներն ընթացքի…
Ոստիկանները բացահայտել են Մուսալեռ համայնքի ղեկավարի ապօրինությունները
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ և հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2005 թվականից պաշտոնավարող համայնքի ղեկավարն առանց ավագանու որոշման սահմանել է համայնքին պատկանող…
Գյումրին կունենա երթուղային նոր ցանց ու սմարթ կանգառներ
Ծանրաբեռնված միկրոավտոբուսներ, ուղևորների որսով զբաղված վարորդներ, ժամային գրաֆիկներից շեղումներ ու մի շարք անհարամար իրավիճակներ: Գյումրիում քաղաքային տրանսպորտից դժգոհությունները բազմաթիվ են: Երթուղիները սպասարկող ընկերություններն էլ շահավետությունից են բողոքում: Արդյունքում 11, 14 և 28 համարներն արդեն հրաժարվել են երթուղին շահագործելուց: Գյումրու համայքնապետարանի տրանսպորտի բաժինը երկար է քննարկել ու որոշել Գյումրու համար երթուղային նոր ցանց ստեղծել: Ծրագիրն արդեն…
Կապանցիները Ծառուկյանի ընկերությանն առաջարկել են փոխել արտադրամասի վայրը
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու հանրային երրորդ լսումը Կապանի համյանքապետարանում այսօր կրկին չկայացավ: Սա երրորդ լսման չկայացման արդեն չորրորդ դեպքն է, սակայն, ի տարբերություն նախորդ անգամների, այսօր քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները և ընկերությունը համաձայնել էին ուղղակի քննարկում անցկացնել, որը չի արձանագրվել որպես հանրային սլում: Քննարկման մասնակիցներից Դավիթ Հակոբյանն ասում է, որ իրենք միայն…





