համայնքներ
Արցախի մի քանի համայնքներում նախատեսվում են սակրավորական աշխատանքներ
Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Խաչեն համայնքներում: Ուստի խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի…
Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից ՀՀ է ուղարկվել հումանիտար աջակցություն
Մարսելի և հարակից քաղաքների հայ համայնքներից շարունակաբար Հայաստան է հասնում հումանիտար մեծաթիվ օգնություն: Մինչ օրս համայնքի ջանքերով և մեր գրասենյակի համակարգմամբ հայրենիք է ուղարկվել 3 ինքնաթիռ և 3 բեռնատար հումանիտար աջակցություն: Օգնության այս խմբաքանակը Երևան է հասել ցամաքային ճանապարհով: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից. ձեռնարկատիրական դասընթացներ արցախցիների համար
Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ)…
Եկեք համախմբենք կրթական համայնքը պայքարի այս երկրորդ ճակատը դիմագրավելու համար
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է, որ երկրին ռազմական դրության վտանգներից բացի, շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի ուսուցիչներ, այսօր մեր երկրին ռազմական դրության վտանգներից բացի շարունակում է սպառնալ նաև համավարակը։ Նոր դեպքերի թիվն օրեցօր աճում է։ Սա նշանակում է, որ տարեսկզբից օրուգիշեր պայքարող մեր բժիշկները, առողջապահական համակարգը…
Մարդասիրական օգնությունը կազմակերպել համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով․ ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին մարդասիրական օգնությունը կազմակերպել վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով։ «Հարգելի հայրենակիցներ, այս օրերին պետական տարբեր գերատեսչությունները (այդ թվում ԱԻՆ-ը) ստանում են հազարավոր նամակ-դիմումներ՝ Արցախի Հանրապետության ժողովրդին հումանիտար օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Այս պահին որևէ օգնություն ցուցաբերելու կարիք չկա, սակայն, եթե կլինեն քաղաքացիներ, ովքեր նման ցանկություն կունենան, ապա պետք է…
Կոռուպցիոն չարաշահումներ համայնքների պաշտոնատար անձանց կողմից
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Մասնավորապես՝ 2016-2017 թվականներին 19552 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծի երկաթյա խողովակաշարն ամբողջությամբ պոլիէթիլենային խողովակներով փոխարինելու աշխատանքների իրականացման ընթացքում,…
Արարատի 32 համայնքներում արդիականացվում են ոռոգման համակարգերը
Արարատի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Արարատի մարզի 32 համայնքներում իրականացվում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր: Ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը՝ Եվրասիական զարգացման բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ: Ծրագրի արժեքը կազմում է 2 միլիարդ 318 միլիոն դրամ, որից 90 %-ը՝ ֆինանսավորում է Եվրասիական զարգացման բանկը, 10%-ը՝ համայնքները: Համայնքներում կատարվող աշխատանքները Արարատի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են…
Պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս․ Դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները, հայտնում են ՀՀ դատախազության պաշտոնական կայքից։ Ըստ այդմ՝ 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ…
Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից: «Լուսակունքի նախակրթարանում որակի խնդիր չկար, զգացվում էր դպրոցի և համայնքի ղեկավարության հոգածությունը: Սեպտեմբերի մեկին ավելի քան 25 սան կհաճախի այս նախակրթրան: Կարելի է ասել, որ նախակրթարանը բացելով` համայնքում ամբողջությամբ կլուծվի նախադպրոցական ծառայության հարցը»,- ասված է գրառման…
100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին. խոսնակ
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ 100 միլիոն դրամ է հատկացվելու համայնքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին։ «Երևանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայնքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219367166635628&id=1405208089
Սեպտեմբերին Արարատի մարզում կբացվի 5 նոր նախակրթարան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջոււմ գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Արարատի մարզի մի քանի համայնքներում սեպտեմբերին կբացվի 5 նոր նախակրթարան, ընթանում են շինարարարական աշխատանքներ։ «Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ…
Քայլ դեպի տուն ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս ամառ կիրականացվի առցանց: «Սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հեռահար հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի հետ : Տեսակապին մասնակցում էին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, համայնքի կրթական, մշակութային, մասնագիտական, լոբբիստական շրջանակների ներկայացուցիչներ: Հակիրճ ակնարկով Գլխավոր հանձնակատարը մասնակիցներին ներկայացրեց գրասենյակի…
Երևանի քաղաքապետարանում արտահերթ խորհրդակցություն է հրավիրվել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ արտահերթ խորհրդակցություն է անցկացրել փոխքաղաքապետերի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: «Քննարկել ենք քաղաքային տնտեսությանը վերաբերող մի շարք հրատապ ու պլանային խնդիրներ, մասնավորապես, կորոնավիրուսային համավարակի պայմաններում աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցեր»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/603370786973227
ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները
Հայկական միասնական տեղեկատվական հարթակի Facebook-ի էջում գրված է․ «Հունիսի 22-ից ժամանակավորապես կփակվեն համայնքային մանկապարտեզները։ Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։ Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։ Կենտրոն – թիվ 1 Արաբկիր – թիվ 25, թիվ 31 Աջափնյակ – թիվ…
900 ընտանիքների աջակցություն կտրամադրվի․ նախարարություն
ՀՀ ԱՍՀ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում հայտարարություն է հրապարակվել, որում նշվում է, որ Երևանում և հարակից համայնքներում ապրող 900 ընտանիքների աջակցություն կտրամադրվի։ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում մարդասիրական աջակցություն կտրամադրվի Երևան քաղաքում և հարակից համայնքներում բնակվող 900 ընտանիքների՝ մեկամսյա սննդի, հիգիենայի պարագաների և…














