համանախագահներ

  • «Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու ԶՈւ կոնկրետ գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը, Ադրբեջանի նպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին, և Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության ներքո»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, թե…

    Ադրբեջանի նպատակն է հայաթափել Արցախը. Աննա Նաղդալյան
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ստորև. EFE – Վերջերս Դուք մի քանի անգամ ասել եք, որ առաջնագծում իրավիճակը բարդ է: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը կարծես թե ամեն օր հայտարարում է նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու մասին: Ի՞նչ կհավելեք այս կապակցությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է…

    Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը
  • Հոկտեմբերի 23-ին, աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությանը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին և 17-ին…

    Մնացականյանը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»: https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/627625284601515

    Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը
  • Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը նիստ կանցակցնի՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Նշվում է, որ քննարկումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումների հիման վրա։ Ըստ աղբյուրի՝ քննարկումը կկայանա երկուշաբթի օրը՝ ժամը 15:00-ին։ Այն լինելու է փակ ձևաչափով։

    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի ԼՂ-ում տիրող իրավիճակը
  • ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները: Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի…

    Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները. ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ-ից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Սթեֆան Վիսկոնտի և ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆեր) հանդես են եկել հայտարարությամբ: «Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ՝…

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ապահովել հրադադար
  • ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին Նաղդալյանը տեղեկացրել է Facebook-ի իր էջում։ «Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ», – ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10157164685032434?__cft__%5B0%5D=AZVydBhtrHRLC70cv9vAc5Dq_Pn2VN4YRr_hgQumZQvLLJ3a2aTWHbXSRdnNs0SiHQJ_Z5fYI1NQ-I5K6R6U8ELT_e-da-5p3uY-kCSPbDhfoBKfE_k2K04jUf62MI5ihMA&__tn__=%2CO%2CP-R

    Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
  • Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին ` անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին։ «Մեծարգո Վլադիմիր Պուտին (Ռուսաստանի Դաշնության նախագահ) Մեծարգո Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի Հանրապետության նախագահ) Մեծարգո Դոնալդ Թրամփ (Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. Ես պրոֆեսիոնալ մարզիկ եմ, ով ներկայացնում է Հայաստանը և ով այս…

    Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է հոկտեմբերի 2-ին համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են…

    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը
  • «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: Համանախագահները դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին արձանագրված էսկալացիային հաջորդող…

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել
  • Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտնել է, որ ՌԴ իշխանությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար: Զայցևի խսքով՝ Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը։ «Վստահ ենք, որ երկար տարիների Ղարաբաղյան հակամարտությունը ինչպես…

    Պատրաստ ենք շարունակել ջանքերը Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության համար․ ՌԴ ԱԳՆ
  • ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է՝ հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված հայտարարությունից, որում համանախագահներն առանձնահատուկ կարևորել էին ստեղծված իրավիճակում հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանումը և սադրիչ գործողություններից զերծ մնալը: «Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում…

    Ադրբեջանը այս սադրանքին դիմում է ԵԱՀԿ Մինսկի հայտարարությունից հետո․ ԱԳՆ խոսնակ
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն ուղղված է Հայաստանին և Ադրբեջանին։ Նրանք նախ ողջունել են հուլիսի 16-ից հաստատված հարաբերական անդորրը ու կողմերին կոչ են արել օգտվել ռազմական գործողությունների թուլացումից և հակամարտության համապարփակ լուծումը գտնելու նպատակով նախապատրաստվել առարկայական բանակցությունների։ Նրանք շեշտել են, որ այս…

    Համանախագահները կոչ են արել նախապատրաստվել առարկայական բանակցությունների
  • ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական կապ է պահպանվում․ նրանց օպերատիվ տեղեկատվություն է տրամադրվում տարածաշրջանում ընթացող գործընթացների և զարգացումների մասին։

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական կապ է պահպանվում․ խոսնակ