համանախագահներ
Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն մեր տարածաշրջան
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կլինեն տարածաշրջանում և կայցելեն ոչ միայն Հայաստան և Ադրբեջան, այլև Արցախ: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նաև նշեց, որ այժմ դիվանագիտական խողովակներով բանակցություններ են տարվում, որ հստակեցվեն համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգը։
Զախարովան անդրադարձել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: «Ես չեմ կարող որևէ հստակ մեկնաբանություն անել հայտարարության մասով: Ես կարող եմ վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը՝ քաղաքական և դիվանագիտական կարգավորման սկզբունքին: Իհարկե, առաջնահերթություն տրվում է կողմերի փոխադարձ համաձայնություններին, և եթե կան խնդիրներ, որոնց շուրջ դիրքերը միավորվում…
Զախարովա․ «ԼՂ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա»
Մոսկվան Բաքվին ու Երևանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված է արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարևորություն է…
Դավիթ Բաբայանը խոսել է Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Ընդհանուր առմամբ, նման հանդիպումները միշտ էլ կարևորել ենք, որովհետև այդ հանդիպումների միջոցով առաջին հերթին պաշտպանվում է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և ապահովում է բանակցային գործընթացի շարունակականությունը: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը` ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ նման հանդիպումները պետք է լինեն շարունակական: Ըստ մամուլի խոսնակի՝ համապարփակ կարգավորման առաջընթաց ապահովելու համար պետք է…
Մինսկի խմբի հայտարարությունը Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանելու իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։ Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և…
Փաշինյան. «Խնդիր չի դրվում հայտարարելու՝ ես հաղթեցի, մյուս կողմը պարտվեց»
Դրական եմ վերաբերվում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը։ Այսօր Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ չի կարող ասել, թե բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն, բայց կարևոր է, որ սկսվել է գործընթաց, որը հնարավորություն է տալիս խոսել երկուստեք օրակարգերի…
Փաշինյանի և Ալիևի առանձնազրույցն ավարտվեց
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը տևեց մոտ երկու ժամ։ Այժմ քննարկմանը նորից միացել են Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ֆեյսբուքյան էջից։ Հիշեցնենք, որ Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի էր ունենում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։






