համանախագահներ

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ տեսակոնֆերանսին: Համանախագահներն ընդգծել են խաղաղությանը և սուբստանտիվ բանակցություններ հաստատելուն ուղղված մթնոլորտի ձևավորման և պահպանման կարևորությունը: Համանախագահները դրական են գնահատել հարաբերական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել հաղորդակցման առկա ուղիղ կապերը,…

    ԵԱՀԿ ՄԽ անդրադարձը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսին
  • Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ Կողմերն ընդգծեցին նոր տիպի…

    ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զրուցել են առցանց
  • ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել․ «Մենք շնորհավորում ենք Արցախի իշխանություններին և ժողովրդին մարտի 31-ին ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացման առթիվ: Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ազատ և արժանապատիվ ապրելու, ժողովրդավարական և ժամանակակից հասարակություն ունենալու իրավունքը: Այս համապետական ընտրությունները, որոնք անցան ժողովրդավարական ազատ մրցակցության և քաղաքացիական համերաշխության միջավայրում, դրա լավագույն…

    Արցախի ժողովուրդն իրավամբ վաստակել է ժողովրդավարական հասարակություն ունենալու իրավունքը. ԱԳՆ
  • Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել Վաղարշակի Ազիզյանը: Դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ: Նման միջադեպերը լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և…

    Ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ․ ԱԳՆ
  • Այսօր և վաղը տարածաշրջանում են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Հայաստանից հետո մեկնելու են Արցախ: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օրակարգից։ «Հոկտեմբերի 21-ին Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև կայանալու են խորհրդակցություններ փոխնախարարների մակարդակով, հոկտեմբերի 28-ին նախատեսված է հանդիպում՝ Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա…

    Մինսկի խմբի համանախագահները մեկնելու են Արցախ
  • Ես Ադրբեջանի իմ գործընկերոջն էլ եմ ասել, համանախագահներին էլ եմ ասել, որ Հայաստանը, Արցախը սպառնալիքների ներքո Արցախի հարցի կարգավորման չի գնա: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս տարվա ընթացքում Ադրբեջանը աննախադեպ թվով զորավարժություններ է անցկացրել, որոնց մասնակցել են Թուրքիան, Վրաստանը: Հարցին, թե ինչով է Հայաստանը…

    Պետք է դադարեցնել քաղաքականությունը՝ մեզ սպառնալու միջոցով փորձել պարտադրել լուծում. Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին
  • Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Վաշինգտոնում նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ…

    Մամեդյարովը հանդիպել է Բոլթոնի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
  • Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին տեղի ունեցավ ‪Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։‬ Ըստ նախախարարության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատեցին խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների…

    Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելության շրջանակում Բաքու ժամանած Ստեֆան Վիսքոնթին (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան կարգավորման հարցերը։ Մանրամասների մասին չի տեղեկացվում։ Ադրբեջան այցից առաջ…

    Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ալիևի հետ
  • Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման նպատակն էր հայ-ադրբեջանական պետական սահմանի և արցախյան ու ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի, տեղի ունեցած զարգացումների շուրջ կարծիքների փոխանակումը:…

    Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից…

    Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
  • Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսքոնթիին և Էնդրյու Շոֆերին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին Թվիթերում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ Հավելենք նաև, որ համանախագահները Երևանում են տարածաշրջանային այցի շրջանակում ու կայցելեն նաև Ստեփանակերտ և Բաքու։ #Armenia Foreign…

    Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կլինեն տարածաշրջանում և կայցելեն ոչ միայն Հայաստան և Ադրբեջան, այլև Արցախ: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նաև նշեց, որ այժմ դիվանագիտական խողովակներով բանակցություններ են տարվում, որ հստակեցվեն համանախագահների տարածաշրջանային այցի օրակարգը։

    Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն մեր տարածաշրջան
  • ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: «Ես չեմ կարող որևէ հստակ մեկնաբանություն անել հայտարարության մասով: Ես կարող եմ վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը՝ քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման սկզբունքին: Իհարկե, առաջնահերթություն տրվում է կողմերի փոխադարձ համաձայնություններին, և եթե կան խնդիրներ, որոնց շուրջ դիրքերը միավորվում…

    Զախարովան անդրադարձել է Դավիթ Տոնոյանի հայտարարությանը
  • Մոսկվան Բաքվին ու Երևանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված է արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարևորություն է…

    Զախարովա․ «ԼՂ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա»