Համաներում
ԵՄ-ն ողջունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների համաներումը
Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների համաներումը, որը տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարության առթիվ: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական հայտարարությանը: Համաներման արժանացած մարդկանց մեջ եղել են կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ և լրագրողներ: ԵՄ-ն հույս է հայտնել, որ հետևելով իր միջազգային պարտավորվածություններին՝ Ադրբեջանը հետագայում ևս նման քայլեր կձեռնարկի: Հայտարարության մեջ նշված է,…
Սիրիայի կառավարությունը համաներում է շնորհել մոտ 40 հազար գրոհայինի
Սիրիայի մոտ 40 հազար քաղաքացիներ, ովքեր մասնակից են եղել անօրինական զինված կազմավորումների շարքերում մարտական գործողությունների, համաներում են ստացել սիրիական կառավարության կողմից։ Ազգային հաշտեցման կազմակերպությունը, որն անմիջապես ենթարկվում է երկրի վարչապետին, ստեղծվել է անցած տարվա վերջին՝ Ազգային հաշտեցման արդեն նախկին նախարարության հիմքի վրա։ Կազմակերպության տնօրեն Յանա Հադուրի խոսքով՝ 40 հազար անձինք, այդ թվում 6000 կանայք, ովքեր…
Կառավարության որոշմամբ մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար կկիրառվի համաներում
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար կկիրառվի համաներում: Մասնավորապես՝ ✅ Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի…
Համաներմամբ ազատ արձակվածը գողություն է կատարել
Փետրվարի 9-10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել էր Փոքր Վեդի գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս և գողացել ոսկյա ականջօղեր, բջջային հեռախոս և 13 000 ռուբլի։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի վերջերս համաներմամբ ազատ արձակված Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 1975 թ․ ծնված…
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի, քանի որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժողներից մեկը առարկել է համաներումը կիրառելու դեմ. այս դեպքում առարկողը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավաբան Հարութ Ակլունցը պարզաբանեց, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց համաներման…
«Համաներման արդյունքում ազատ արձակվածների թվում կրկնահանցագործներ կան», – Վալերի Օսիպյան
Այս տարի Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված համաներման արդյունքում ազատ արձակվածների թվում կրկնահանցագործներ կան, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Կրկնահանցագործները, նկատենք, նրանք են, ովքեր ազատվել են համաներմամբ ու հանցանք գործել ևս մեկ անգամ։ Ոստիկանապետը, սակայն, հստակ թիվ չասաց, թե որքանն են կազմում այդ անձինք և նշեց, որ հունվարին կայանալիք մամլո…
Սարգսյանի հրաժարականի օրը 1-ամյա երեխայի կյանք խլած վթարի մեղավորն ազատվել է համաներմամբ
Դեկտեմբերի 4-ին ազատ է արձակվել հեղափոխության օրերին Երևանի Սարալանջի փողոցում մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հեղինակը: Panarmenian.net֊ի փոխանցմամբ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մահացած երեխայի մայրը՝ Տաթևիկ Սեկոյանը: Նրա խոսքով՝ վթարի մեղավոր 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, ով դատապարտված էր 3 տարի ազատազրկման, բանտում մի քանի ամիս անցկացնելուց հետո ազատ է արձակվել համաներմամբ: «Դատարանը, մեղադրողը կամ…
500-ից ավել դատապարտյալ արդեն ազատության մեջ է
Aysor.am-ի փոխանցմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 20-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 501 դատապարտյալ։ 1. «Նուբարաշեն» ՔԿՀ – 44 2. «Արթիկ» ՔԿՀ – 40 3. «Վանաձոր» ՔԿՀ – 14 4. «Վարդաշեն»…













