Համաշխարհային բանկ
ՀՀ-ը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ. Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկի «Կանայք, բիզնեսը և օրենքը» ՀԲ զեկույցը գնահատել է 190 երկրի օրենսդրական դաշտը և կանոնակարգերը, որոնք առնչվում են տնտեսական կյանքում կանանց մասնակցությանը 8 չափորոշիչով՝ շարժունակություն, աշխատատեղ, վարձատրություն, ամուսնություն, ծնողական խնամք, ձեռներեցություն, սեփականության տնօրինում և կենսաթոշակ։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ՝ 87,5 միավոր (2021-ին՝ 82,5), սահմանելով երեխայի ծննդյան կապակցությամբ…
2022-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4.8%. Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարներ (GEP) հունվարյան զեկույցի համաձայն՝ 2022-ին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4.8%, իսկ 2023-ին՝ 5.4%: Ըստ զեկույցի՝ «աճը կարագանա 2023-ին, քանի որ հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը»: «Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի…
Համաշխարհային բանկը գրեթե կրկնակի բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը գրեթե կրկնակի բարձրացրել է 2021 թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ մինչև 6,1%՝ նախորդ 3,4% կանխատեսումից: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների աշնանային զեկույցում: «2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական աճը սպասվածից արագ վերականգնվելու արդյունքում` ՀՆԱ-ի աճի կանխատեսվող տեմպը 2021-ի համար վերագնահատվել է մինչև 6,1%՝ 3,4%-ի դիմաց», – ասված…
ֆինանսների նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: «Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու…
Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում
Սեպտեմբերի 6-ին ՀՀ Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին: Հանդիպմանը Կարոլին Գեգինատը նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում` Հայաստանին բերելով համաշխարհային լավագույն…
ՊԵԿ և ՀԲ համատեղ ծրագիրն ավարտվել է
Օգոստոսի 2-ին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացրել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացված «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի կողմից ավարտվել է: «Արդյունքների ամփոփման ժամանակ ներկայացվել են ծրագրի առանցքային քայլերը, որոնցից են խոշոր հարկ վճարողների…
Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է․ Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի էջում հայտնում է, որ «Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: «Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է: Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:…
Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում
Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում։ Վերամշակման և արտահանման ոլորտներին օժանդակելու նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան 3 սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ՝ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու և դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով: Համաշխարհային բանկի վարկային միջոցներով 2020-2021թթ. 57 վերամշակող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որոնց շրջանակում աջակցություն կտրամադրվի արտադրական…
Ինչպես կարելի է կտրուկ և արագ ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն․ Սամվել Գևորգյան
Գործարար Սամվել Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ Համաշխարհային բանկի, 2020-ին կազմել է 13.7 միլիարդ ԱՄՆ դոլար: Պաշտոնական տվյալներով 2.9 միլիոն բնակչության պարագայում, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է $4,655 (աղբյուրը 1-ին մեկնաբանության մեջ)։ Շատ է, քիչ է, այս պահին էական չէ: Նախորդ տարիների համեմատ աճել է կամ նվազել, առավել ևս: Չեմ…
Նախանշվել են ԿԳՄՍՆ-ի ու ՀԲ-ի համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեսաhանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Ողջունելով ՀԲ-ի պատվիրակությանը՝ նախարար Վ. Դումանյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը…
Համաշխարհային բանկը 2,7 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն է տրամադրել Հայաստանին
Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) նախագահ Միրա Անտոնյանը ստորագրեցին «Հայաստանում սոցիալական ինտեգրման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը։ Ծրագրի ֆինանսավորումն տրամադրել է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF)՝ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա դրամաշնորհի ձևաչափով։ Ծրագիրը կազմել է Համաշխարհային բանկը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական…
Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրել Հայաստանին
Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։ ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքով Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս միջոցները կօգնեն «Հիվանդությունների կանխարգելումն…
Համաշխարհային բանկը Հայաստանի 55 համայնքի ֆինանսական աջակցություն կտրամադրի
Համաշխարհային բանկը Հայաստանում Facebook-ում գրում է. ՀԲ-ի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» ընթացիկ ծրագրի հավելյալ ֆինանսավորումը՝ 17.9 միլիոն եվրո գումարով: Այն կխթանի Հայաստանի 55 համայնքներում աշխատատեղեր ստեղծելու և տեղական մակարդակում աճի ապահովմանը: Մամլո հաղորդագրությունը՝ https://bit.ly/3adzOec #WorldBank’s Board of Executive Directors approved the EUR 17.9 million loan for the Additional Financing of…
Համաշխարհային բանկը 12 միլիարդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին
Համաշխարհային բանկը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում որպես նախնական ներդրում 12 մլրդ դոլար կհատկացնի: Այս մասին հայտարարություն է տարածել բանկի մամուլի ծառայությունը։ «COVID-19-ի դեմ պայքարի համար նախատեսված փաթեթը ներառում է 12 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսավորում, որից 8 մլրդը կբաշխվի արագացված տեմպերով»,-նշվում է բանկի հաղորդագրությունում: Նշվում է, որ Համաշխարհային բանկը զարգացող երկրներին կօգնի ամրապնդել առողջապահական…
Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են աջակցելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ներկայացուցիչների հետ։ ՄՖԿ փորձագետներ Ուիլեմ Դոուն և Ռոբերտ Ուայթը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հայտնել են կառույցի պատրաստակամությունը աջակցել ընթացիկ տարվա սեպտեմբերին կայանալիք ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի նախապատրաստմանը։ Նախարարը նշել է, որ խիստ կարևոր է հավուր պատշաճի պատրաստվել համաժողովին՝ հստակ թիրախային բովանդակություն մշակելով կոնկրետ…













