fbpx
Տնտեսություն

Ինչպես կարելի է կտրուկ և արագ ավելացնել Հայաստանի ՀՆԱ-ն․ Սամվել Գևորգյան

Գործարար Սամվել Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ Համաշխարհային բանկի, 2020-ին կազմել է 13.7 միլիարդ ԱՄՆ դոլար:

Պաշտոնական տվյալներով 2.9 միլիոն բնակչության պարագայում, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է $4,655 (աղբյուրը 1-ին մեկնաբանության մեջ)։ Շատ է, քիչ է, այս պահին էական չէ: Նախորդ տարիների համեմատ աճել է կամ նվազել, առավել ևս: Չեմ էլ ուզում համեմատել հարևան երկրների, առավել ևս ԵԱՏՄ տարածքի հետ: Անիմաստ էլ է խոսել տարեկան 7-8, նույնիսկ 10-12 տոկոս աճի մասին: Դա մեզ շատ քիչ բան կտա:

Կարևորը, թե ինչպես կարելի է ավելացնել ՀՆԱ-ն` շատ կտրուկ և շատ արագ:

– Հայաստանում աշխատուժի արտադրողականությունը բավականին ցածր է: Մասնավոր հատվածը փորձում է այդ հարցը լուծել, բայց արդյունքները դեռ հեռու են բավարար լինելուց: Իսկ պետական հատվածում այս առումով լրիվ մղձավանջ է:

– Հայաստանը տնտեսությունը տեխնոլոգիական հենքի վրա դնելը, երբ ապրանք արտադրողից կդառնանք արտադրական տեխնոլոգիաներ արտահանող երկիր:

– Խթանել հայկական ձեռնարկությունների մասշտաբայնությունը` արտահանման հնարավորությունների, ֆրենչայզինգի, գլոբալ մակարդակի հասնելու և այլ գործիքների միջոցով:

– Կրճատել ոչ աշխատանքային օրերի թիվը: Շատ-շատ կոպիտ, սիրողական հաշվարկներով, միայն ամանորյա 8-9 հանգստյան օրերին Հայաստանի տնտեսությունը կորցնում է մոտ 300 մլն դոլար (13.7 մլդ / 365 օր X 8 օր):

– Զարգացնել արժեթղթերի հայկական շուկան։ Այս մասին վերջերս գրել եմ ու բավականին լուրջ մասնագիտական արձագանք եղավ։

– Օժանդակել Սփյուռքի շահագրգրվածությանը՝ Հայաստանում բիզնես հետաքրքրություններ ունենալու տեսանկյունից:

Այլ տարբերակներ տեսնու՞մ եք կարճ ժամանակում ՀՆԱ-ն կտրուկ ավելացնելու»:

https://www.facebook.com/samvelbsc/posts/10216198073737767?__cft__%5B0%5D=AZXkqMZ2gc2CfbV7s6zpnrI4cIVdz6ExH4xKJdBnggUOGENfWL3vbuICz2mQWIjbkl1DuInScA4hEfZKZ6bzZH1qrbruorGfEj9jrG6_B5OWkTOAgvGZMELHw-EtktM-1vk&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ