Հայասատան
Գերմանիայից Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն
Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Բերվել է նաև համապատասխան հենաշարժային սարքավորումներով երկու միկրոավտոբուս` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/1824504394382817
Նոր Խարբերդ գյուղում այրվել է վագոն-տնակ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 4-ին, ժամը 11։08-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 15-րդ փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:07-ին, մարվել`…
Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21։00 դրությամբ
Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21։00 դրությամբ. Այսօր վաղ առավոտից մարտական գործողությունները վերսկսել են նոր թափով՝ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր նույնիսկ առավել շատ մարտեր են ընթացել քան նախորդ օրը, սակայն ավելի համառ են եղել հարավային ուղղությամբ ընթացող մարտերը։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին՝ hետ շպրտելով նրանց ելման դիրքեր։ Այս պահին…
Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ
Ժնևի քաղաքային խորհրդի «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն կյանքի և ինքնորոշման իրավունք» R-271 բանաձևը դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հարձակումը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։
Վիրավորվածների 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով բուժօգնություն, վերադառնում է շարք
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հայտնեց, որ շնորհիվ բժշկական ծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք: «Վերջնական թիվ չեմ կարող ասել, բժշկական ծառայություններն այդ թվերը կհրապարակեն: Շնորհիվ բժշկական ծառայության բարձր որակավորման ու փայլուն աշխատանքի վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում,…
Քառակուսի կիլոմետրերով՝ կոնֆիգուրացիան շատ չի փոխվել, բայց իրավիճակը շատ արագ փոխվում է
«Քառակուսի կիլոմետրերով՝ կոնֆիգուրացիան շատ չի փոխվել, նկատի ունեմ այն տարածքները, որոնք նրանք, իբր վերցրել են, մեծ չէին, բայց այս պահին իրավիճակը շատ արագ է փոխվում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե այս պահի դրությամբ ինչ տարածքների վրա է հայկական կողմը հսկողություն սահմանել։ Հովհաննսիյանն ասել է, որ մի կողմից իրավիճակի…
Ուրուգվայի Սենատը դատապարտել է արցախա-ադրբեջանական հակամարտությունում թուրք վարձկանների մասնակցությունը
«Ուրուգվայի Սենատը միաձայն որոշում է կայացրել դատապարտել Արցախում զինված հակամարտություններին թուրք վարձկանների մասնակցությունը»,-այս մասին իր Facebook-ի էջում գրել է Ուրուգվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Էսթերա Մկրտումյանը: Նշենք, որ ավելի վաղ Infoteka23 պորտալը հայտնել էր ոչ միայն Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկանների, այլ նաև աֆղան գրոհայինների հակամարտությանը հնարավոր մասնակցության մասին: https://www.facebook.com/esther.mkrtumyan/posts/10223864866713183
Փոփոխությունների է ենթարկվել հանրաքվեի մասին օրենքը
Այսօր` մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին երկրորդ և վերջին ընթերցմամբ պատգամավորները միաձայն հաստատեցին «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները: Օրենսդրական փոփոխությունների համար քվեարկել է 97 պատգամավոր: Հայտնենք, որ նոր օրենքը հանրաքվեի անցկացման համար նախաձեռնող խմբում մարդկանց նվազագույն թիվըմ 50 000-ից կկրճատի մինչև 25 000: Նախաձեռնության հեղինակներն են իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը…
Հայաստանը, Ռուսաստանը և Իրանը կհամագործակցեն բլոկչեյնի ոլորտում
Itel.am-ի փոխանցմամբ նոյեմբերի 14-15-ին Երեւանում կայացած Chainpoint 18 միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի բլոկչեյն ասոցիացիաների նախագահները ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Այն թույլ կտա երեք երկրներին առավել սերտ համագործակցել բլոկչեյնի ոլորտում: «Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ և փորձի փոխանակում: Այսպիսի համագործակցությունները ցույց են տալիս, որ Հայաստանը բլոկչեյնի միջազգային համայնքի կողմից դիտարկվում է…









