Հայատյացություն
Ալիևի հերթական թշնամական ելույթները ՄԻՊ-ը նամակով ուղարկել է միջազգային կառույցներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, պաշտոնական նամակով ուղարկել եմ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների: Այս անգամ խոսքը վերաբերում է Ադրբեջանի…
Բաքվում բացված ռազմավարի զբոսայգին հայատյացության հերթական դրսևորումն է․ Մայր Աթոռ
Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։ Այսօր ադրբեջանական բանտերում շարունակում են նեղությունների և չարչարանքների ենթարկվել գերեվարված մեր…
Ադրբեջանի իշխանությունները խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում․ Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանում տեղի ունեցած՝ պատերազմի կոչերով ու հայատյաց կարգախոսներով հանրահավաքները ևս մեկ անգամ ցույց տվեցին այդ երկրում հայատյացության խորքայնությունն ու մեծ ծավալները: Սակայն գլխավոր ինտրիգն այն էր, որ Ադրբեջանի իշխանությունները երկու ոտքով խրվում են իրենց «փայփայած» հայատյացության ճահճում, և կուտակված ատելությունն ու կիրառվող «ղարաբաղյան» խաղաքարտը…
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է Ադրբեջանում հայատյացության քարոզի մասին
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ելույթի ժամանակ նշեց. «Ես համաձայն եմ, որ Եվրոպան այսօր բախվում է ատելության, ռասիզմի, քսենոֆոբիայի աճին: Եկեք ինքներս մեզ հարց տանք. մեր ասամբլեայում հաճախ հնչում են քսենոֆոբ ու ռասիստական արտահայտություններ, քաղաքական գործիչները իրենց քաղաքական ու…
Արցախի ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում
Արցախի ԱԺ նախագահ՝ Աշոտ Ղուլյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով միջոցառման ժամանակ։ Ստորև ներկայացնում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքի կողմից ներկայացված ելույթն ամբողջությամբ. «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպական խորհրդարանում ներկա գտնվել անչափ կարևոր՝ «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» թեմայով կազմակերպված միջոցառմանը: Որպես օրենսդիր և…