Հայկո Մաաս
ԵՄ-ի հետ հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում․ Չավուշօղլու
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Այցի շրջանակներում նա հանդիպել է թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպման օրակարգը եղել է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, մասնավորապես՝ 2016 թվականին կողմերի միջև կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումը։ Հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում։ Նա նշել է, որ ԱՅԺՄ Թուրքիան…
Լավրովն ու Հայկո Մաասը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ
Նոյեմբերի 5-ին գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Հայկո Մաասի միջև: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։ Ուշադրության կենտրոնում Դոնբասի ներուկրաինական հակամարտության խնդիրն է եղել։ Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների 2020…
Գերմանիան սպառնում է Լուկաշենկոյին խիստ պատժամիջոցներով
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտնել է, որ Բրյուսելը մտադիր է խստացնել Մինսկի դեմ պատժամիջոցները, եթե Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չարձագանքի ԵՄ պահանջներին: «Որպես ԵՄ` մենք չենք ճանաչում ընտրությունները և որոշում ենք կայացրել պատժամիջոցների վերաբերյալ, որոնք այժմ կիրականացնենք: Եթե Լուկաշենկոն չարձագանքի, նոր պատժամիջոցներ կներդրվեն»,- ասել է նա: Մասսը հայտնել է, որ պահանջում է, որ…
Երկրի տարածքից միջուկային զենքի դուրսբերումը օգուտ չունի․ Մաաս
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը դեմ է երկրի տարածքից միջուկային զենքի միակողմանի դուրսբերմանը: Եթե այն պետք է վերանա, ապա դա պետք է տեղի ունենա համատարած: Այս մասին, ինչպես փոխանցում է DW-ը, Մաասն ասել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում: «Մեկ երկրից մյուսը միջուկային զենքի տեղափոխումից օգուտ չկա: Խոսքը միջուկային զինաթափման մասին է»,-ասել է նա: Փորձագետների գնահատմամբ՝ Գերմանիայում…
Գերմանիայում դարձյալ քննարկվում է Թուրքիային զենք չվաճառելու հարցը
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը անդրադարձել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հավանականության հարցին։ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Նա տեղեկացրել է, որ Անկարա կատարած այցի ընթացքում ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրայից հեռացնել թուրքական զինուժը։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։…
Թուրքիայի ներկայությունը Սիրիայում ժամանակավոր որոշում է․ Գերմանիայի ԱԳ նախարար
Թուրքիայից հավաստիացնում են, որ թուրքական զինուժի՝ Սիրիայում գտնվելը ժամակավոր որոշում է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Փաստը, որ դա համաձայնեցվել է Սոչիում և գրավոր ներկայացվել, նշանակում է միայն ժամանակավոր ստատուս քվո։ Դրանով իսկ, սակայն, անհրաժեշտ է հաշվարկել այն, որ Թուրքիան երկար ժամանակով…
Գերմանիան կոչ է անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում: Այս մասին հաղորդում է En Son Haber կայքը: «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողության շրջանակում թուրքական F-16 կործանիչները մեկնել են Դիարբեքիրի ավիաբազայից: Գերմանիայի արտգործնախարարը մասնավորապես նշել է. «Թուրքիան այս քայլերով նպաստում է տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը»: Հայկո Մաասը նաև կոչ է արել…
Գերմանիան իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոյին
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան աջակցում է Վենեսուելայի ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոյին: Ըստ նախարարի՝ գերմանական կողմը կոչ է անում երկրում նոր ընտրություններ անցկացնել: «Մենք այդ հարցին անտարբեր չենք, ավելի շուտ աջակցում ենք այն ամենին, ինչ անում է Գուայդոն», – ասել է Մաասը: Նա հավելել է, որ Վենեսուելա պետք է վերադառնա…
Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Մոսկվա
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հայկո Մաասը հունվարին կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես այս ամիս ևս մեկ անգամ կմեկնեմ Մոսկվա՝ գործընկերոջս հետ քննարկելու «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի ապագան, ինչպես նաև Ռուսաստանում տնտեսական բարեփոխումների հարցը»,- հայտնել է Մաասը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կողմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի բարեփոխմանը
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը DPA գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին: Ինչպես հայտարարել է նախարարը, ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմը «այլևս չի համապատասխանում արդիականության ոգուն»: «Ես կարծում եմ, որ աշխարհում ուժերի հարաբերակցությունը պետք է զգալիորեն ավելի լավ արտացոլվի, քան դա տեղի Է ունենում ներկայում», – Մաասի խոսքը մեջբերում է Abendzeitung հրատարակությունը: Նրա…
Բեռլինը դեմ է Եվրոպայում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը դեմ է հանդես եկել Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայմանը, եթե Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ն դուրս գա: «Եվրոպան ոչ մի դեպքում չպետք է վերածվի սպառազինությունների սանձազերծման շուրջը բանավեճերի հարթակի, – ասել է նախարարը DPA գործակալությանը տված հարցազրույցում: – Միջին հեռահարության նոր հրթիռների…