Հայկ Գևորգյան

  • ՊՆ-ն հայտնել է զոհված 3 հայ զինծառայողների անունները

    ՊՆ-ն հայտնել է զոհված 3 հայ զինծառայողների անունները

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայողների անունները, ովքեր զոհվել են այս գիշեր՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում։ Նրանք են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,…

  • Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի տարածքով անցնող մասը երբեք չի փակվել․ Գևորգյան

    Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանի տարածքով անցնող մասը երբեք չի փակվել․ Գևորգյան

    Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հայկ Գևորգյանը խոսեց Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին։ Նա նշեց, որ դրա 21 կիլոմետրը գտնվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս ու անցնում է Ադրբեջանի տարածքով, բայց այդ ճանապարհը երբեք չի փակվել։ Գևորգյանն ասաց, որ դրա վերաբերյալ համաձայնագիր չկա, այլ կա պայմանավորվածություն, որ ճանապարհը պետք է գործի ու…

  • Երբ կոալիցիայի մեջ էիք, Հայաստանից արտագաղթել է 372800 մարդ․ Գևորգյանը հակադարձեց Զոհրաբյանին

    Երբ կոալիցիայի մեջ էիք, Հայաստանից արտագաղթել է 372800 մարդ․ Գևորգյանը հակադարձեց Զոհրաբյանին

    Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ նաև արտագաղթը։ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ամբիոնից նշեց, որ ավիանկերությունները Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը դարձրել են 1050 դոլար։ Հետո հարց հնչեցրեց «Իմ քայլի» պատգմավորներին․ «Բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»։…

  • ԱԺ-ն ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

    ԱԺ-ն ընդունեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

    «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց: Հայտնենք, որ նախագիծը ներկայացրել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանը: Նշենք, որ նախագծի զեկուցող Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ առաջարկում են ընդհանրապես առողջական հիմքով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորնեին գրավոր քվեարեկելու իրավունք տալ:  

  • Բաբկեն Թունյանի մոտ կորոնավիրուս է կասկածվում

    Բաբկեն Թունյանի մոտ կորոնավիրուս է կասկածվում

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ ներկայացնելով Բաբկեն Թունյանի նիստին բացակայելու պատճառը: «Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանին։ Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»-, նշեց պատգամավոր Հայկ Գևորգյանը:

  • «Իմ քայլի» պատգամավորը՝ «Վստրեչի Ապեր»-ից տարիներ առաջ օգնություն խնդրելու մասին

    «Իմ քայլի» պատգամավորը՝ «Վստրեչի Ապեր»-ից տարիներ առաջ օգնություն խնդրելու մասին

    Իմ անազատության մեջ գտնվելու ժամկետը եղել է ընդամենը 72 ժամ, այդ ժամանակ իմ ընտանիքը որևէ աջակցության կարիք չի ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով Արամ Վարդանյանի՝ «Վստերիչի Ապեր»-ի հայտարարությանն առ այն, թե ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Գևորգյանը անազատության մեջ են եղել, օգնել է…

  • Խմբակները, որ իրենց կուսակցություն են համարում, շարունակելու են սատանաներ փնտրել․ Հայկ Գևորգյան

    Խմբակները, որ իրենց կուսակցություն են համարում, շարունակելու են սատանաներ փնտրել․ Հայկ Գևորգյան

    Քննարկում ենք մի նախագիծ, որը պիտի լիներ հեղափոխական, բայց ինչպես մեր ընդդիմախոսներն են ասում, հեղափոխական չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը: Նա նշեց, որ այն գլխավոր արգումենտը, որ պնդնում են, թե բյուջեի նախագծում դրված ՀՆԱ-ի աճը (4.9%) ցածր է, ամենևին արդարացված չէ: Առավել պատկերավոր դարձնելու համար պատգամավորը…

  • Ինձ մոտ հարցեր չառաջացան ԱԱԾ-ի հայտարարությունն ընթերցելուց հետո. Հայկ Գևորգյան

    Ինձ մոտ հարցեր չառաջացան ԱԱԾ-ի հայտարարությունն ընթերցելուց հետո. Հայկ Գևորգյան

    Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պարզաբանումները Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի համար «լրիվ բավարար» են: Այս  մասին նա ասաց այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում: «Ուսումնասիրեցի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, իմ մոտ հարցեր չառաջացան՝ գոնե էս պահին: Եթե ասեմ՝ ես էդ քրեական գործին…

  • Ամուլսարը կարող է առանց նոր փորձաքննության շահագործվել․ Հայկ Գևորգյան

    Ամուլսարը կարող է առանց նոր փորձաքննության շահագործվել․ Հայկ Գևորգյան

    Ամուլսարի հանքը կարող է նաև առանց նոր փորձաքննության շահագործվել: Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը: Նա հիշեցրեց, որ վարչապետը շրջակա միջավայրի նախարարությանը հանձնարարել է պարզել՝ արդյոք լրացուցիչ ռիսկերի գնահատման անհրաժեշտություն կա: «Տեսնենք, թե ինչ ցույց կտա նոր ուսումնասիրությունը: Չեմ կարող պատասխանել հարցին, թե արդյոք անհրաժեշտ է իրականացնել…

  • Հարկային բարեփոխումների քննարկմանը մասնակցել են ԵՊՀ ուսանողները

    Հարկային բարեփոխումների քննարկմանը մասնակցել են ԵՊՀ ուսանողները

    ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հայկ Գևորգյանն ու Գևորգ Պապոյանը մայիսի 16-ին հանդիպել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ: Քննարկման թեման մեր երկրի հարկային բարեփոխումներն էին: Առաջիկա քառօրյայում քննարկվելու է ՀՀ հարկային օրենսգրքում և կից օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխությունները: Հայկ Գևորգյանի հավաստմամբ՝ հիմնական նպատակը հարկային համակարգի բարելավումն է. փորձ է արվում…

  • «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել

    «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել

    «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը որ «Արարատցեմենտ» գործարանի հետ կապված քննարկումներն առ այս պահը չեն դադարում, հարկ ենք համարում ևս մեկ անգամ անդրադառնալ ստեղծված իրավիճակին: Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հերյուրանքներին: Օրեր առաջ ԱԺ-ում «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում…

  • Թունյանը և Գևորգյանը՝ Ռուսաստանից ապաստան խնդրած հայ գեներալի մասին

    Թունյանը և Գևորգյանը՝ Ռուսաստանից ապաստան խնդրած հայ գեներալի մասին

    ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Գևորգյանը և Բաբկեն Թունյանը պատասխանել են լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից: «Այդ հարցի հասցեատերը մենք չենք: Ես, որպես քաղաքացի, ուղղակի ժպիտով եմ դրան վերաբերվում»,- նշեց Հայկ Գևորգյանը: Թունյանն էլ ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ այդ ամենին վատ է…

  • Հայկ Գևորգյանը պարզաբանել է «Արարատցեմենտ»-ի մասին արված իր հայտարարությունը

    Հայկ Գևորգյանը պարզաբանել է «Արարատցեմենտ»-ի մասին արված իր հայտարարությունը

    Ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 հազար դոլարով եմ ձեռք բերել, ուրեմն ես այն նվեր եմ տալիս իրեն: Իսկ ապրիլի 25-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն ասել է, որ Հայկ Գևորգյանն «ազնիվ չի…

  • Տվյալների մասնակի տրամադրմամբ հնարավոր է «ամբողջ լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկել». Իվետա Տոնոյան

    Տվյալների մասնակի տրամադրմամբ հնարավոր է «ամբողջ լրատվական դաշտը մանիպուլյացիայի ենթարկել». Իվետա Տոնոյան

    ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմաբակցության անդամ Իվետա Տոնոյանը, անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի հետ կապված թեմային, ասաց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, լրագրող Հայկ Գևոորգյանն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով «Մեր գործընկեր Հայկ Գևորգյանն առնվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով՝ մասնավորապես խորհրդարանական ամբիոնից հայտարարելով, թե մասնավորեցման գործընթացը 200 հազար դոլար է արժեցել: Ընդամենը նույն…

  • Տնտեսական գործընթացներում կարևորը կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքներն են. Հայկ Գևորգյան

    Տնտեսական գործընթացներում կարևորը կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքներն են. Հայկ Գևորգյան

    ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն այսօր ասաց, որ առանձնապես լուրջ չի վերաբերվում փորձագիտական հաշվարկներին: Նա քաղաքական ու տնտեսական գործընթացներում կարևոր է համարում կոնկրետ քայլերն ու դրանց արդյունքները: «Այսօր ՀՀ կառավարության համար կարևոր է ավելացնել ծառայությունների արտահանումը»,-նշեց պատգամավորը՝ շեշտելով, որ նախորդ տարի ՀՀ-ից արտահանումը որոշ աճ է ունեցել, և այս տարի էլ իրենք…