հայկ չոբանյան
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Հակոբ Արշակայնը այցելել է Տավուշի մարզ: «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։ Տավուշի…
Այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտնեց, որ բոլոր սահմանամերձ գյուղերում կան ապաստարաններ, ապաստարան կառուցելիս նախապատվությունը տրվել է մանկապարտեզների և դպրոցներին, քանի որ այդտեղ մարդկանց կուտակումը շատ է: Մարզպետն հայտնեց, որ գյուղերում կան նաև անհատական և խմբային ապաստարաններ և ապաստարանների դեր են խաղում նաև նկուղները: «Ես ուզում եմ բարձր գնահատել մեր…
Այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի է ունենում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1224802234540020/
Իջևանի տեղեկատվական կենտրոնում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշել է, որ այսօր ունեցել ենք խաղաղ օր, և բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին։ «Ինքս եղել եմ գյուղերում, ծանոթացել եմ ընթացքին։ Առաջնահերթ վերականգնում ենք այն տները, որոնք երկար նախագծային աշխատանքներ չեն պահանջում։ Աշխատանքները սկսված են, շինանյութի մատակարարում է կատարվել։ Աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում,…
Տավուշի մարզի որևէ գյուղից մարդկանց (այդ թվում՝ երեխաների) տարհանում չի իրականացվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն բոլորին սրտացավության և աջակցելու պատրաստակամության համար: Տեղեկացնում եմ, որ Տավուշի մարզում որևէ երեխա ապաստանի, հագուստի, սննդի խնդիր չունի: Երեխաների անվտանգությունն ու ապահովությունը մեզ համար առաջնային կարևորություն ունեն, մենք յուրաքանչյուր երեխայի…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/284722415923110/?epa=SEARCH_BOX
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է մարզում դիմակների արտադրության հարցին։ Նա նշել է, որ Տավուշում ամսական արտադրվում է մոտ 10 միլիոն դիմակ։ «Շուտով Հայաստան կներկրվեն ևս 2 հոսքագծեր, որոնք կկրկնպատկեն արտադրական ծավալները», – ասել է Չոբանյանը: Մարզպետը խոսել է նաև մարզում կորոնավիրուսով վարակվածների ու մեկուսացվածների մասին։ Չոբանյանի խոսքով՝ մարզում…
Տավուշի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն. թեման մարզի ոռոգման համակարգին վերաբերող հարցերն էին: «Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, մշակվել է նոր հայեցակարգ: Աշխատանքային խմբին տրվել են ցուցումներ՝ հետագա քայլերի համար»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/posts/706243333460202
Տավուշ, Լոռի և Գեղարքունիք մարզերի 32 լեռնային գյուղական բնակավայրերում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու և ստացված արտադրանքի շուկայական շարժին նպաստող աշխատանքներ իրականացնելու նպատակով Ենոքավան գյուղում տեղի է ունեցել «Հյուսիսային Հայաստանում աղքատության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության իրականացում՝ օրգանական գյուղատնտեսության զարգացման միջոցով» ծրագրի մասին իրազեկման համաժողով: Եռամյա ծրագրի նպատակն է թիրախային գյուղերում աղքատության մակարդակի նվազեցումը: «Մեր հնարավորությունները շատ…
Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է «Քարարտ» ընկերություն։ Մարզպետը շրջել է ընկերությունում, ծանոթացել է քարի վերամշակման և իրականացվող այլ աշխատանքներին։ «Քարարտ» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2003թ․։ Ընկերությունը զբաղվում է բնական քարերի արդյունահանմամբ և վերամշակմամբ։ «Քարարտ»-ի հիմնական գործունեությունը բլոկների արդյունահանումն է և սալերի, տարբեր բարդությունների քանդակագործական արտադրանքների արտադրությունը։ Ընկերության արտադրանքը վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլև…
Դեկտեմբերի 23-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերթական խորհրդակցությունն անցկացրեց համայնքների ղեկավարների, վարչական ղեկավարների, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետը ներկաներին ներկայացրեց Տավուշի մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Էդուրարդ Հարությունյանին և ՀՀ ՊՆ Իջևանի Ռազմական ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Մեսրոպ Հովհաննիսյանին։ Հայկ Չոբանյանը հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքը բարձր որակի է լինելու։ Այնուհետև ամփոփեց 2019թ․ արդյունքները և…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կգործուղվի Հունգարիա։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին 2019 թվականի նոյեմբերի 13-ից 14-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ «Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղական միգրացիայի վերաբերյալ տարածաշրջանային սեմինարին» մասնակցելու նպատակով: 2. Ընդունել ի գիտություն, որ…
Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանի և տնտեսական զարգացման ծրագրերի կոորդինատոր Լիանա Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ծրագրերը, որոնք իրականացվելու են Տավուշի մարզում, մասնավորապես՝ «Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ» և «ՏՏ, Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում գործազուրկ բնակչության համար»՝ ՀՀ մարզերում տնտեսական զարգացման խթանման նպատակով։ «ՏՏ և Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում գործազուրկ բնակչության…
Հոկտեմբերի 21-ին մարզպետ Հայկ Չոբանյանը մասնակցել է «Invest in Armenia» կազմակերպության համաժողովին, որի ընթացքում ստրագրվել է Տավուշում գյուղատնտեսական կրթական ծրագրերի և տուրիզմի ոլորտի համատեղ ծրագրերի իրականցման հուշագրեր՝ Տավուշի մարզի և Հնդկաստանի առևտրի պալատի միջև: Հիշեցնենք, որ օրերս Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպում էր ունեցել Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության պատվիրակության հետ, ովքեր հետաքրքրված էին Տավուշի մարզի հետ տնտեսական…
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Մարզպետը դեսպանին ներկայացրեց Տավուշի մարզը և հնարավոր համագործակցության ուղղությունները: Հայկ Չոբանյանը ներկայացրեց նաև վերջին շրջանում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները։ Առանձին անդրադարձ եղավ տուրիզմին և գյուղատնտեսությանը, տեխնոլոգիական զարգացմանը։ Դեսպան Ուրազաևը հայտնեց, որ Թումոն շուտով կներդրվի Ղազախստանում: Դեսպանը բարձր գնահատական հնչեցրեց հայկական…