Հայ-ադրբեջանական սահման
Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտեց…
Լավրովը հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններին․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ հանդիպել է ՌԴ-ում ՀՀ և Ադրբեջանի դեսպաններ Վարդան Տողանյանի և Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման, Մինսկի խմբի հովանու ներքո Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին
ՀՀ Կառավարության լրատվական կայքը հայտնում է, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: «Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել դեսպանի՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած ջանքերը և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի ղեկավարների միջև…
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը ընդգծել է, որ խստորեն դատապարտում են Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․ «Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և…
Նորոգվում է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական ճանապարհը
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «ԱԱԲ պռոեկտ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: «Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք…
Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի սահմանին հրդեհ է բռնկվել
Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետևանքով երեկ՝ հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։ Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը նշել է, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Ադրբեջանական կողմում կրակը շուրջ 10 ՀԱ տարածվել է և անցել հայկական կողմ։ «Գյուղացիների ու հրշեջների օգնությամբ…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին
Մայիսի 2-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության կայքից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին իր մտահոգություններն է հայտնել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ,…
Ադրբեջանական նոր զորամաս՝ հայ-ադրբեջանական սահմանին
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել: Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին: Այս մասին, ըստ «Արմենպրես»-ի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նոր զորամասի տեղակայման մասին հայտնել է Ադրբեջանի սահմանային պետական ծառայության պետ Էլչին Ղուլիևը:
Հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից Բարեկամավան համայքնի բնակիչ է վիրավորվել
Այսօր ժամը 15։00-ի սահմաններում հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Բարեկամավան համայքի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում՚ Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00-ի սահմաններում։ Այժմ գտնվում է Նոյեմբերյանի հոսպիտալում»։ «Վնասվել է…
Վերջին շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ
Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց, փոխանցում է aysor.am-ը։ ՊԲ առաջապահ զորամասերը են լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:













