Հայ գերիներ
Ֆրանսիան Ադրբեջանին հորդորում է ազատ արձակել հայ գերիներին և կնքել խաղաղության պայմանագիր
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը հրապարակայնորեն կրկնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու և Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը՝ արձագանքելով Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարություններին։
Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է ազատ արձակել հայ գերիներին՝ մարդու իրավունքների մտահոգությունների ֆոնին
Եվրախորհրդարանը մեծամասնությամբ բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին՝ մատնանշելով մարդու իրավունքների խախտումներն ու անարդար դատավարությունները։
Եվրախորհրդարանը քննարկում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը մարտի 12-ին կայանալիք լիագումար նիստում
Եվրախորհրդարանը մարտի 12-ին կքննարկի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը։
Ադրբեջանի կեղծ մեղադրանքները՝ Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունները քողարկելու միջոց
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է 2025 թվականի հունվարի 17-ին Բաքվում մեկնարկած դատավարություններին, որոնք ուղղված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նա շեշտել է, որ այս գործընթացները ծառայում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակին։ Օկամպոն X միկրոբլոգում իր գրառման մեջ նշել է. «Ադրբեջանի կեղծ մեղադրանքները քողարկում են…
Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանին՝ պահանջելով պատժամիջոցներ և հայ գերիների ազատ արձակում
Դեկտեմբերի 19-ին Եվրոպական խորհրդարանը, 434 կողմ, 30 դեմ և 89 ձեռնպահ ձայներով, ընդունեց բանաձև, որով խստորեն դատապարտում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևը անդրադառնում է մարդու իրավունքների խախտումների խորացմանը և պահանջում նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ։ Բանաձևի ընդունմանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին խորհրդարանական քննարկումը, որտեղ տարբեր պատգամավորներ…
Ֆրանսիայի ԱԳՆ-ը կոչ է արել պատժել հայ գերիների սպանության մեղավորներին
Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Այս մասին նշված է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողությունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին»,- նշված է փաստաթղթում։ Ֆրանսիայի ԱԳՆ-ը նաև կոչ է արել ազատ արձակել…
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Հայաստանի դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Բաքվին մինչև սեպտեմբերի 22-ը վերջնաժամկետ էր տվել՝ պարտավորեցնելով տվյալներ ներկայացնել իր…
ԱՄՆ-ն կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում դատապարտված բոլոր հայ գերիներին․ դեսպան
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին մարտի 29-ին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջում տարածված հաղորդագրությունից։ Հայաստան է գալիս Վրաստանի ԱԺ նախագահը «Գարուն ա․․․» ֆիլմի պրեմիերա՝ ԱՄՆ-ում «Ներկա էին և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։ Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն…
Թաթոյանը հայտնի միջազգային ԶԼՄ-ներին ներկայացրել է հայ գերիների խոշտանգումների ապացույցներ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է մի շարք հայտնի լրատվամիջոցների հետ ու ներկայացրել ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։ Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել․ Արման Թաթոյան Թաթոյանը Իտալիայի խորհրդարանում ներկրայացրել է հայ գերիների խոշտանգման ապացույցներ «Երեկ Հռոմում առանձին հանդիպել եմ The Guardian, Times, France…
Թաթոյանը Իտալիայի խորհրդարանում ներկրայացրել է հայ գերիների խոշտանգման ապացույցներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտան Արման Թաթոյանն Իտալիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները, հիմնավոր ապացույցներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել ՄԻՊ-ը։ ՄԻՊ-ը Վատիկան պետքարտուղարին ներկայացրել է հայ գերիների վերադարձի հրատապությունը Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 27-ի ուղերձում էթնիկ թշնամանքին ավելացրած…
ՄԻՊ-ը Վատիկան պետքարտուղարին ներկայացրել է հայ գերիների վերադարձի հրատապությունը
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ով Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության հետ միասին մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ, Վատիկանի պետքարտուղարին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով։ Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի պաշտոնական էջից։ ՀՀ օդային տարածքը երբեք էլ փակ չի եղել Ադրբեջանի…
ԱՄՆ ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատել հայ գերիներին
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատ ներկայացվել էր օրենքի փոփոխության նախագիծ՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների ու Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների և դրանում Թուրքիայի ներգրավվածության հետ։ Օրենքի նախագծով պահանջ է դրվում Ադրբեջանի առաջ՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Նշվում է, որ Ադրբեջանը Ժնևի կոնվենցիայով պարտավորություններ է ստանձնել, բայց դրանք խախտելով շուրջ հայ գերի է…
Բաքվում դատավճիռ կայացվեց ևս երկու հայ գերիների նկատմամբ
Օգոստոսի 2-ին Sputnik Ադրբեջանը հայտնել է, որ Բաքվում դատավճիռ է կայացվել երկու հայ գերիների` 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի և 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ: Ադրբեջանում նրանց մեղադրում են Արցախյան առաջին պատերազմի տարիներին ադրբեջանցի գերիներին «խոշտանգելու» մեջ։ Երկուսն էլ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ 10–ը կանցկացնեն բանտում, 10–ը`խիստ ռեժիմի գաղութում։
Հայ գերիներին 15 տարվա ազատազրկում է սպառնում
Հուլիսի 26-ին Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ գերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը, Ադրբեջանը նրանց մեղադրում է լրտեսության մեջ։ Նիստն ընթանում է դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը։ Ըստ դրա՝ հայ գերիները, իբր, ապօրինի…
Ադրբեջանական դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 13 հայ ռազմագերիների դատավարությունը: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերու։ Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը,…