Հայ գերիներ
Հայ գերիներին 15 տարվա ազատազրկում է սպառնում
Հուլիսի 26-ին Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է հայ գերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը, Ադրբեջանը նրանց մեղադրում է լրտեսության մեջ։ Նիստն ընթանում է դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ։ Լրատվամիջոցը հաղորդում է, որ դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը։ Ըստ դրա՝ հայ գերիները, իբր, ապօրինի…
Ադրբեջանական դատարանը ևս 13 հայ ռազմագերու դատապարտել է 6 տարվա ազատազրկման
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ երկրի դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 13 հայ ռազմագերիների դատավարությունը: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերու։ Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը,…
Նիդերլանդների խորհրդարանին ներկայացվել են հայ գերիների հայրենադարձմանն ուղղված քայլերը
Հուլիսի 19-ին Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ հայտնել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։ Նախարարն ընդգծել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցրել, որ…
Բաքվում 13 հայ գերիների շինծու քրգործով դատական նիստը հետաձգվեց
Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների հանդեպ ապօրինի քրեական հետապնդումներն ու շինծու քրգործերով դատավարությունները։ Այսօր պետք է կայանար 13 հայ գերիների մասով այդպիսի դատավարություններից մեկը, բայց այն հետաձգվել է։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։ Որպես հետաձգման պատճառ նշվում է՝ փաստաբաններից մեկի բացակայությունը։ Նիստը հետաձգվել է մինչև հուլիսի 26-ը։
Հայ գերիների անհապաղ վերադարձը առաջնահերթ գերակայություն է․ Մհեր Գրիգորյան
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հետ միասին հայտարարության ընթացքում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը խոսեց նաև հայ գերիների մասին։ Նա ասաց, որ հայկական կողմի համար առաջնահերթ գերակայություն է Ադրբեջանում պահվող հայ գերիների առանց նախապայմանների անհապաղ վերադարձը։ Գրիգորյանն ընգծեց նաև, որ այն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների ազատ արձակումն ու կոչ է արել վերադարձնել բոլոր գերիներին
Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատ քարտեզների փոխանցումը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայատարարությունից։ Նշվում է, որ դրական քայլ է՝ կողմերի միջև լարվածության թուլացման և վստահության վերականգնման համար։ Ինչպես նաև, Ֆրանսիան կրկին կոչ է արել կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝…
Արամ Ա-ն Հռոմի Պապին խնդրել է անդրադառնալ հայ գերիների հարցին
Լիբանանի հոգևոր պետերի ժողովի ընթացքում, որին մասնակցում էր նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Արամ Ա-ն Պապի հետ խոսել է Արցախի պատերազմի հետևանքների ու հայ գերիների վերադարձի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքության Facebook-ի էջից։ Նշվում է, որ Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Ֆրանցիսկոս Պապին՝ գերիների հարցին անդրադառնալու համար և խնդրել է դարձյալ անդրադառնալ հայ…
Բաքվում հետաձգվել է 13 հայ գերիների գործով դատական նիստը
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հետաձգվել է 13 հայ ռազմագերիների գործով՝ ապօրինի քրգործերի հիմնա վրա դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։ Նշվում է, որ նիստը կայանալու է հուլիսի 1-ին։ Հետաձգման պատճառների մասին չի նշվում։
Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների գործերով դատավարությունները
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջագայնորեն ընդունված մարդու իրավունքները ու շինծու մեղադրանքներով փորձում է ազատազրկման դատապարտել հայ ռազմագերիներին։ Այսօր՝ հունիսի 29-ին, Ադրբեջանում ընթանալու է հայ գերիներին վերաբերվող երկու դատական նիստ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվականներից։ Նշվում է, որ առաջին նիստով անցնելու են 14 հայ գերիներ, իսկ երկրորդ նիստով՝ 13: Բոլոր դեպքերում մեր գերիներին կեղծ…
Զերծ մնալ Ադրբեջանում ապօրինի դատապարտվող հայ գերիների խնդրի վերաբերյալ հրապարակային քննարկումներից․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ՝ ՄԻԵԴ) ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված միջպետական իրավական գործընթացների շրջանակում ստացված և հանրային բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունը ներկայումս շինծու քրեական հետապնդումներ է իրականացնում 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի արդյունքում գերեվարված և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ կոպիտ…
Ադրբեջանը բացահայտորեն արհամարում է ՄԻԵԴ-ի որոշումները․ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո…















