fbpx
Քաղաքականություն

Ֆրանսիան ողջունում է 15 հայ գերիների ազատ արձակումն ու կոչ է արել վերադարձնել բոլոր գերիներին

Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատ քարտեզների փոխանցումը։

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայատարարությունից։

Նշվում է, որ դրական քայլ է՝ կողմերի միջև լարվածության թուլացման և վստահության վերականգնման համար։

Ինչպես նաև, Ֆրանսիան կրկին կոչ է արել կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ վերադարձնել բոլոր հայ գերիներին։

Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ