Հայ Դատ
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից 100 օր անց: Երկկուսակցական բանաձևը, որը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ…
Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը պատասխանել է Ավստրալիայի հայ դատի և հայ համայնքի նամակին։ Պաշտնոնյան նախ ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը, որից հետո ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված 3 սկզբունքները՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի ինքնորոշումը, հարգելու անհրաժեշտությունը։ Փեյնը նաև կոչ է արել կողմերին աջակցել ԵԱՀԿ Մինսկի…
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որով կոչ է արել աջակցել Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին։ Գրառումում կոչ է արվում Amnesty International-ին, Human Rights Watch-ին և Պետդեպին տեղեկացնել, որ թուրքական կառավարությունը ցանկանում է մի շարք խորհրդարանականների զրկել անձեռնամխելիությունից, որոնց շարքում է նաև հայկական ծագմամբ Փայլանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել,…
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի նահանգային խորհրդարանում բանաձև է ընդունվել, որոնց ճանաչվել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու դատապարտվել ադրբեջանաթուրքական ագրեսիան հայերի պատմական հայրենիքի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի Facebook-ի էջից։ Բանաձևով նաև կոչ է արվում Ավստրալիայի իշխանություններին՝ ճանաչել Արցախի անկախությունը որպես երաշխիք հետակա էսկալացիայի և հակամարտության մշտական լուծում։ Նշվում է, որ Հարավային…
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։ Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։ Նախորդ վարչակազմի պասիվության և տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության…
ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ է արել դադարեցնել Անկարային ու Բաքվին զենքի վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի Facebook-ի էջից։ Մենենդեսը նաև կոչ է արել 100 միլիոն դոլար տրամադրել հայերին՝ հումանիտար աղետը կանխելու համար, ինչպես նաև՝ վերականգնել բանակցային գործընթացում ԱՄՆ-ի մասնակցությունը։ https://www.facebook.com/ancagrassroots/posts/10157991451961859?__cft__%5B0%5D=AZV4S_6XQbUhK0ur2mvEyvyXlgBw337MYiZ7jgvEeP-1bPTB8fIuhUCR57yHDmkLMLWhe3nYqYTFzDQogUfEkxjWv0ON0P4smVlxqCyH8doebFY6HGn1A6h3fNMZaXEXfdWKVJVlmM-TneWVltM799qJ&__tn__=%2CO%2CP-R
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ վերսկսել Մինսկի խմբի գործընթացը՝ վերանայելով առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից երկուսի ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցության կամ համաձայնության կնքված համաձայնագիրը: https://www.facebook.com/ancagrassroots/posts/10157977294046859
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ու Սենատի ավելի քան 100 անդամներ պահանջում են դադարեցնել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ։ Նրանք կոչ են անում պատժել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին ռազմական հանցագործությունների համար։ ANCA-ից նշել են, որ ԱՄՆ ղեկավարությունը պետք է լսի իր գաղտնի ծառայություններին ու Կոնգրեսին և պատժամիջոցներ սահմանի…
«Արմենպրես»-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից հայտնել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: «Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի…
Արևմտյան շրջանի Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Իրվին քաղաքը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել: քաղաքապետ Քրիստինա Շին հայտնել է, որ միշտ պատրաստ էր հանդիպել Օրինջ շրջանի Հայ դատի հանձնախմբի վարչակազմի և ներկայացուցիչների հետ՝ այս հարցը քննարկելու համար: Օրինջ շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Գարբեդյանը շնորհակալություն է հայտնել Իրվին քաղաքին…
Ամն-ում կորոնավիրուսի պանդեմիայի տարածման պատճառով որոշում է կայացվել չեղարկել ապրիլի 24-ի ոգեկոչմանն առընչվող բոլոր միջոցառումները: Նման որոշում են կայացրել Լոս Անջելոսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը. նրանք ծրագրել էին իրականացնել ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելոս գ) Բողոքի ցույց Լոս Անջելոսի Թուրքական…
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության հարցով Թրամփի վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին հաղորդում է Asbarez-ը: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ պարզ չէ, թե դեռ որքան պետք է նախագահ Թրամփը հավատարիմ մնա Էրդողանին: «Քանի որ հանրապետականների եւ դեմոկրատների ավելի քան 98%-ն աջակցել է Հայոց…
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով այդ եզակի քայլը Հայոց ցեղասպանության ճանաչման մեր հավաքական պայքարի ճանապարհին: «Արդարև, այս գործում կարևոր դեր են ունեցել ԱՄՆ Հայ դատի մարմիններն ու հատկապես Վաշինգտոնի մեջ գործող Հայ դատի գրասենյակը»,-ասել է Արամ Առաջինը: Արամ Առաջինն ընդգծել…
ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նշենք, որ ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին Բրյուսել քաղաքում այցելել է Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակ, հանդիպել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանի, գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի և աշխատակիցների հետ: Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, եվրոպական տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը և այլ ոլորտների առնչվող մի շարք հարցեր: Նախագահը բարձր է գնահատել Հայ Դատի Եվրոպայի…