Ավստրալիայի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հարգել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները

Ամենադիտվածներ

Ավստրալիայի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հարգել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները

Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը պատասխանել է Ավստրալիայի հայ դատի և հայ համայնքի նամակին։

Պաշտնոնյան նախ ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը, որից հետո ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված 3 սկզբունքները՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի ինքնորոշումը, հարգելու անհրաժեշտությունը։

Փեյնը նաև կոչ է արել կողմերին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ