հայ համայնք
Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև
44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև։ «Հեռացրեք ահաբեկիչ Թուրքիային ՆԱՏՕ-ից», «Կասեցրեք հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան», «Դադարեցրեք ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին»՝ այս և այլ վանկարկումներով և պաստառներով ակցիայի մասնակիցները մի քանի ժամ կանգնել են շենքի առջև, որտեղ բացի Ադրբեջանի հյուպատոսությունից տեղակայված են նաև մի քանի այլ…
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի 2-րդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան Կառավարության նախագծով ընդլայնվում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը «Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել…
Վարչապետը հանդիպել է Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է, որ ընթանում է վարչապետի հանդիպումը Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ և շրջահայաց լինենք: Այդ դաշտը…
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա
Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հրավերով, հոկտեմբերի 3-4-ը պաշտոնական այց կկատարի Լիտվայի Հանրապետություն՝ Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։ Վիլնյուսում Հայաստանի վարչապետը բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնի Լիտվայի վարչապետի հետ։ Բանակցությունների ավարտից հետո նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի մամուլի համատեղ ասուլիսը, որի շրջանակում երկու երկրների վարչապետները…
Մոսկվայում անցկացվել է «Ծիրան» հայկական փառատոնը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում երեկ՝ օգոստոսի 28-ին, Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Արմենիա» տաղավարում անցկացվել է «Ծիրան» անվանումը կրող բազմազգ փառատոնը, որի ժամանակ անցկացվել են մի շարք միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջից։ Միջոցառման մեծ թվով մարդիկ են մասնակցել՝ ամենատարբեր բնագավառներից, այդ թվում՝ սպորտային և մշակութային գործիչների, ինչպես նաև մասնակիցներ են եղել հայ…
Ղազախստանը մեր բարեկամն է․ Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ «Մեզ համար շատ կարևոր են բարեկամները: Կենտրոնական Ասիայում քաղաքական առաջնորդը Ղազախստանն է,- անդրադառնալով Ղազախստան իր այցին՝ մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը, -երկիր, որը մեզ հետ միասին ՀԱՊԿ անդամ է, նույն Եվրասիական տնտեսական…
Կանադահայերը բողոքի ակցիա են արել Ռուսաստանի դեսպանատան առջև (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք համացանցում հայտնված լուսանկարներից ու տեսանյութերից՝ նշված վայրից։ Բողոքի ակցիա իրականացնողներն ասում են, որ մեր ամենամեծ թշնամին Ռուսաստանն է ու այդ պետությունն է փորձում մեր «հողերը տալ թուրքերին ու ադրբեջանցիներին»։ https://www.facebook.com/gagikangelo/videos/10165575381230597/?__cft__%5B0%5D=AZVRsYJa8dFdfAtwn8O_f3a_nEM74VVZuOivteWaHC8nFtHO–epSiUY06Ecw-NsH-_7UdywY-hrScbYFOe7PZfIkjrmrTFdugBX1BSO_oioFbF2yQOmiuygj8scBnDhyDNcRi_U5mFP4hLOzFuqr3an&__tn__=%2CO%2CP-R
Ավստրալիայի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հարգել Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները
Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը պատասխանել է Ավստրալիայի հայ դատի և հայ համայնքի նամակին։ Պաշտնոնյան նախ ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը, որից հետո ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված 3 սկզբունքները՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի ինքնորոշումը, հարգելու անհրաժեշտությունը։ Փեյնը նաև կոչ է արել կողմերին աջակցել ԵԱՀԿ Մինսկի…
Մակրոնը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան
«Ազնավուր» հիմնադրամի Facebook-ի էջում գրված է․ «Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարից հետո իրեն «Հայաստանի կողքին» հռչակած Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին»: Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան: https://www.facebook.com/aznavourfoundation/posts/980003142409138
Վենետիկի հայ համայնքի ֆլեշմոբը Ռիալտոյի կամրջին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
https://www.facebook.com/consolatoarmenia/photos/pcb.207842224036154/207841307369579/
Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել
Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչները Բարսելոնայում ցույցի է դուրս եկել՝ դատապարտելով Հայաստանի և Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և կոչ անելով` ճանաչել Արցախի անկախությունը։ Ցուցարարների առջև ելույթ է ունեցել նաև Արևմտյան Եվրոպայի Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
CBS-ի տնօրենը ազատել է հայերի նկատմամբ ատելության խոսք հնչեցրած աշխատակիցներին
Ամերիկական CBS հեռուստառադիոընկերության տնօրեն Ջորջ Չիքսը հայ համայնքից ներողություն է խնդրել։ Բանն այն է, որ ավելի վաղ CBS-ի աշխատակիցները ատելության խոսեր են հնչեցրել ադրբեջանական ագրեսիայի դեմ բողոքի ակցիա իրականացնող հայ ցուցարարների նկատմամբ։ Չիքսը նշել է, որ այդ աշխատակիցները գործունեությունն ընկերությունում արդեն դադարեցվել է ու նրանց հայացքները չեն համապատասխանում CBS-ի արժեքների հետ։
Հայ համայնքի ներկայացուցիչները փակել են եվրոպական միջպետական ճանապարհները
Այսօր առավոտից Եվրոպայի մի շարք երկրներում հայ համայնքների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու դատապարտել թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան: Ցուցարարները փակ են պահում միջպետական ավտոմայրուղիները՝ Ֆրանսիայից Իսպանիա, Ֆրանսիայից Բելգիա, Բելգիայից Նիդերլանդներ, Ֆրանսիայից Շվեյցարիա, Նիդերլանդներից Գերմանիա, Լյուքսեմբուրգ-Բելգիա-Ֆրանսիա ճանապարհները: Հայերը վանկարկում են «Սփյուռք-Արցախ-Հայաստան», «Արցախը Հայաստան է», «Ստո՛պ, Էրդողան, ստո՛փ, Ալիև», «Ալիև, Էրդողան, տեռորիստ»…
Հայերը Ֆրանսիայի ԱԺ-ի շենքի մոտ բազմամարդ հավաք են կազմակերպել
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմամարդ ակցիա է իրականացրել։ Նրանք հավաքվել են երկրի Ազգային ժողովի շենքի հարակից տարածքում՝ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով։ Հանրահավաքին մասնակցել են նաև այնպիսի հայտնիներ, ինչպիսին են՝ Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, դաշնակահար Անդրե Մանուկյանը, Ֆրանսիայի պատգամավոր Վալերի Բուայեն և այլն։
Տորոնտոյի քաղաքապետը մտահոգ է ԼՂ-ում բնակավայրերի ռմբակոծությամբ. նա աջակցում է հայ համայնքին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիին մեծապես անհանգստացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչերի դեմ ռմբակոծությունները, նա դատապարտել է այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև: «Ես խորապես տագնապած և անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող հակամարտության համար: Շատ անհանգստացնող տեղեկություններ են եղել բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ռմբակոծությունների մասին: Հուսով եմ, որ այս բռնությունները կավարտվեն…















