հանրային
Բանավեճի մասնակիցների ընտրությունն անարդար է կատարվել․ 10 քաղաքական ուժերի հայտարարությունը
10 քաղաքական ուժեր միասնական դիրքորոշում են հայտնել՝ կապված կուսակցությունների ու դաշիքների առաջին համարների նախընտրական բանավեճի վերաբերյալ ու տարածել հայտարարություն։ «Հանրային Հեռուստատեսության և Ազգային Ժողովրդական Ինստիտուտի (NDI) նախաձեռնած նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի՝ մասնակիցների ընտրությունը անարդար է կատարվել։ Բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են…
13 կուսակցություններ զրկվել են ՀՀ 4 ղեկավարներից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունը․ ՔՈ-ի հայտարարությունը
«Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ծայրահեղ անարդարացի է համարել Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը։ «Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։…
Առանց թեմայի. Խաչատուր Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրային հեռուստաընկերության տաղավարում տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն է։ Նա երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական է։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Խաչատուր Սուքիասյանը հյուրընկալվել է Հրաչուհի Ութմազյանի Առանց թեմայի հաղորդաշարին։ Ավելի մանրամասն տեսանյութում
Կինոլեգենդ Արտավազդ Փելեշյանը նշում է ծննդյան 83-րդ ամյակը
Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կինոլեգենդը՝ Արտավազդ Փելեշյանը, նշում է ծննդյան 83-րդ տարեդարձը: Տարածական մոնտաժի հեղինակը համաշխարհային կինոյում պարզապես հեղաշրջում արեց՝ ջնջելով մոնտաժի ընդունված չափանիշների սահմանագիծը: Վավերագրական կինոյի կենդանի դասականն իր ֆիլմերը կառուցել է առանց բառերի: Մի առիթով ասել է. «Բառն օգտագործելը պահանջում է այնքան տևողության պատկեր, որքան պիտի…
Արցախում երիտասարդները մաքրում են շրջապատը աղբից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրային հեռուստաընկերության Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որին կից գրված է․ «Մի խումբ երիտասարդ կամավորներ հանդես են եկել հայրենանվեր նախաձեռնությամբ՝ մաքրել շրջապատը աղբից: Կամավորական փոքրիկ խմբի մաքրման աշխատանքներն այսօր իրականացվել են Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Դաշուշենի և Կրկժանի խաչ-հուշարձանների տարածքում: Կազմակերպիչները վստահեցնում են, որ այդ աշխատանքները շարունակական են լինելու և կոչ են անում բոլորին՝ միանալ…
Արցախում զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը
Արցախի Հանրապետության համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության Facebook-ի էջում: «Ցավով տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության համար մղվող պատերազմում հերոսաբար զոհվել է Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արտյոմ Քոլանջյանը: Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին և հարազատներին: Հավերժ փառք մեր հերոսներին»:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարվել
Հանրային հեռարձակողի խորհուրդը տարածել է հայտարարություն՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման մասին։ Պահանջվող որակավորումներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։ Մրցույթի դիմումների ընդունման տասնօրյա ժամկետի ավարտից հետո մրցութային ժամանակավոր հանձնաժողովը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների…
Կեսդարյա հեռուստապատումն ավարտվեց. մահացել է Սուրեն Ռշտունին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության պաշտոնական կայքը գրում է․ Դասերի ժամանակ միշտ հեռուստացույց էի նկարում, նկարում էի հեռուստացույցի մեջ ոնց «Բիթլզը» կկանգնի, ոնց նվագախումբը կերևա՝ կանգնի թե նստի: Էդպիսի բաներ էի նկարում էկրանի մեջ: Բայց չէի մտածում, որ ես կգնամ հեռուստատեսություն կամ կշարունակեմ այդ ուղղությամբ: Չէր մտածել, սակայն 1969-ին 18-ամյա Սուրենի՝ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ ընդունվելը…
Պետրոս Ղազարյանն ու Վարդան Հակոբյանը ազատվել են աշխատանքից
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև Պետրոս Ղազարյանն ու Վարդան հակոբյանը։ «Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ափոսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։ Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով…
Պատշաճ պարզաբանումներ ենք ակնկալում Հ1-ից․ վարչապետի խոսնակ
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ…
Մտածում եմ՝ դու քեզանից առաջ խժռվածների փորձը հաշվի կառնես․ Վարդան Հարությունյանը՝ Շիրինյանին
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրաադարձել է Տիգրան Պասկևիչյան-Արա Շիրինյան նամակներին։ Նա իր գրառումը ուղղել է ՀՌԽ ղեկավար Արա Շիրինյանին: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի Ara Shirinyan, կարդացի ի պատասխան Tigran Paskevichian-ի բաց նամակի քո պատասխան բաց նամակը։ Լավ է ու ճիշտ, որ հրապարակային եք քննարկում ձեր վեճը։ Որովհետեւ այն ձերը…













